կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-16 12:43
Առանց Կատեգորիա

Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող կանոնը հավասարապես ազդելու է նաեւ պետական պաշտոն զբաղեցնող անձանց վրա. նախարար

Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող կանոնը հավասարապես ազդելու է նաեւ պետական պաշտոն զբաղեցնող անձանց վրա. նախարար

Բժշիկները հոգեկան ուժերի սպառման եզրին են․ այսօր՝ սեպտեմբերի 16-ին, կառավարության նիստում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Ներկայացնելով հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող՝ վարակված չլինելը պարբերաբար՝ 14 օրը մեկ, հավաստիացնելու պահանջը՝ նախարարը հայտարարեց. «14 օրը մեկ թեստավորման պահանջը ևս մեկ ֆիլտր է, այո, կարող էինք թեստավորման պահանջը դնել 1, 3, 5 օրը մեկ, բայց վերցրել ենք ինկուբացիոն շրջանի ռացիոնալ թիվ և խնդրում ենք, որ մեր քաղաքացիները հավաստեն վարակակիր չլինելու փաստը: Բացառություն են կազմում պատվաստվածները, հղի կանայք եւ հակացուցում ունեցող քաղաքացիները:

Հակացուցումների համար քաղաքացիներին պետք է տրվի տեղեկանք, լինում են ժամանակավոր հակացուցումներ եւ բացարձակ հակացուցումներ: Եթե քաղաքացին ունի քրոնիկ հիվանդության սրման փուլ, բժիշկը նրան հետազոտելուց հետո կտա տեղեկանք, որը թույլ կտա քաղաքացուն անընդհատ չթեստավորվել: Երբ որ սրման ընթացքը կանցնի, նա կարող է հանգիստ պատվաստվել: Կանոնը գործում է բոլորի համար՝ թե՛ հանրային, թե՛ մասնավոր սեկտորում ընդգրկված քաղաքացիների համար»,- ասաց նախարարը:

Նա տեղեկացրեց, որ պետական ապարատի աշխատողները, առաջին հերթին՝ պաշտոնյաները, առանց սպասելու հոկտեմբերի 1-ին, արդեն երկու ամիս ակտիվ պատվաստվում են: «Մենք այսօր ունենք պետական ապարատում պատվաստումների առնվազն 70 տոկոս ցուցանիշ»,- ասաց Ավանեսյանը:

Կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն էլ հայտնեց, որ օգոստոսի վերջի դրությամբ այդ թիվը 85 % է, իսկ հոկտեմբերի 1-ին այն կհասնի 100 տոկոսի:

Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող կանոնը հավասարապես ազդելու է նաեւ պետական պաշտոն զբաղեցնող անձանց վրա: