|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Սա պատմական հզոր գործ է, ազգի գործ է, որը պետք է ամենալավը լինի։ Կարևորը հանճարեղ մարդիկ ունենք, սա պատմական է լինելու և դարերի պատմություն է ունենալու․ մամուլի ասուլիսում, անդրադառնալով Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման աշխատանքներին, ասաց ԲՀԿ կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։
«Մեր ցանկությունն է, որ ընտրվի ամենագեղեցիկը և ամենահզորը։ Քանի որ մենք առաջին քրիստոնյա ազգն ենք, որը պետականորեն ընդունել է քրիստոնեությունը, սա նույնպես մեզ մոտ պետք է լինի առաջինը։ Ազգովի համախմբվելով՝ անելու ենք ամենալավը։ Մենք բոլորին լսում ենք, ոչնչի առաջ չենք կանգնելու, Աստծու տված գործ է, և այն մենք իրականացնելու ենք»,– ասաց Գագիկ Ծառուկյանը։