|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Հիսուս Քրիստոսի արձանի շինարարությունն այս պահին շարունակվում է, բայց առաջիկայում խնդիրներ կարող են առաջանալ։ «Փաստինֆոյի» հետ զրույցում այս մասին ասել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը։
Ինչպես հայտնի է, արձանի շինարարությունն իրականացվում է Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ և միջոցներով, իսկ գործարանը, որը մատակարարում էր անհրաժեշտ քարերը, հիմա կապարակնքված է։
«Ինչ-որ պահի խնդիրներ առաջանալու են այն իմաստով, որ կոնկրետ երեսպատման սալիկների մատակարարումը իրականացվում է «Մուլտի սթոուն» ընկերությունը, որի գործունեությունը նույնպես այս պահին դադարեցված է։ Այդ ընկերությունը ևս կապարակնքված է, և քարի հումքի խնդիրները ազդեցություն ունենալու են շինարարության ընթացքի վրա։ Թեև այո՛, այս պահին շինարարությունն ընթացքի մեջ է»,- ասել է Տոնոյանը։