կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-15 09:39
Առանց Կատեգորիա

Մի Դավիթն ազատվեց, մյուսին դեռ երկար կպահեն․ «Հրապարակ»

Մի Դավիթն ազատվեց, մյուսին դեռ երկար կպահեն․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․  Զենքի մատակարար Դավիթ Գալստյանի՝ Պատրոն Դավիթի վերաբերյալ երեկ դատարանն անսպասելի որոշում կայացրեց՝ 50 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակեց։ Գալստյանն անցնում է ԱԱԾ-ում հարուցված անպիտան հրթիռների գործով ու մեղադրվում է շուրջ 4.7 միլիոն դոլար հափշտակելու եւ այլ վտանգավոր արարքներ կատարելու մեջ։ Այդ գործով կալանավորված են նաեւ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը եւ Ավետիք Մուրադյանը։ Դատարանը կալանքի տակ թողեց մյուս ամբաստանյալներին` մերժելով պաշտպանական կողմի միջնորդությունը։

Տեղեկություններ կան, որ Պատրոնին ազատել են, քանի որ տեւական ժամանակ է, կարելի է ասել, կասեցված է զենքի գնման գործընթացը՝ ոչ ոք չի կարողանում զենք ներկրել Հայաստան, եւ Գալստյանին ստիպված են ազատել, որ, օգտվելով նրա կապերից, վերսկսեն ներկրումը։ Իսկ Դավիթ Տոնոյանի մասով իշխանության բարձր օղակներում երկաթե որոշում ունեն՝ նախկին նախարարին հնարավորինս երկար պահել կալանքի տակ։ Պատրոն Դավիթի ազատ արձակվելու որոշումից հետո ԱԺ ՔՊ-ական պատգամավոր, Տոնոյանի համար երաշխավորություն նեկայացրած Քրիստինե Պողոսյանից հետաքրքրվեցինք՝ տարօրինակ չէ՞, որ Դավիթներից մեկին ազատ են արձակել, մյուսին՝ ոչ։

Պարզվեց՝ պատգամավորը տեղյակ չէր որոշման մասին, անակնկալի եկավ այդ լուրից, ասաց՝ կխոսի Տոնոյանի փաստաբանի հետ, պնդեց, որ իրենք միջնորդել են ընդամենը փոխել կալանքը, Տոնոյանը չի փախչելու, թող տնից գնա դատարան, երբ ապացուցվի մեղքը, թող դատեն։