Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանում չկա որևէ ապրանքի դեֆիցիտ։ Տեղի է ունենում այն պրոցեսը, որը տեղի է ունեցել կորոնավիրուսի համաճարակի ժամանակ, այսինքն՝ մարդիկ մեկ օրվա ընթացքում մեծ քանակի առևտուր են անում, ցանցերը և մատակարարները չեն հասցնում տեղափոխել խանութներ։ Ինչպես քովիդի ժամանակ էինք խոստացել, որ չի լինելու որևէ խնդիր և չեղավ, նույնն էլ՝ հիմա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը։
Վերջինիս համար անհասկանալի է մեծ ծավալով առևտուր անելու անհրաժեշտությունը, որովհետև ապրանքը մնալու է տանը և փչանալու։ Նրա խոսքով՝ եթե անհանգստացնող տվյալներ լիներ, կսահմանափակվեր առևտուրը կամ այլ մեխանիզմներ կկիրառվեր։ Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ ՌԴ֊ն փակել է դեպի ԵԱՏՄ երկրներ՝ ցորենի, շաքարի, ալյուրի, ձեթի արտահանումը,
Գևորգյանը նշեց, որ մեկնաբանություններն այլ կերպ են, յուրաքանչյուր երկրի՝ ըստ պահանջի՝ կտրամադրվի ցանկը, մենք մեր ցանկը ներկայացրել ենք և որևէ կապ չունի։
Անդրադառնալով թանկացումներին՝ վերջինս նշեց, որ պարենի, ձեթի գները թանկանում են, ամբողջ աշխարհում թանկանում են, փորձում ենք ավելի էժան ճանապարհներ գտնել, որ շոկային գներ չլինի։