Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այսօր ԱԺ-ում շարունակվում է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրի վերաբերյալ քննարկումը:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը հարցրեց հիմնական զեկուցող` ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանին, թե ինչպե՞ս է տեղի ունենալու Հայաստանից դեպի ԵՏՄ երկրներ ապրանքների արտահանումը:
«Որպեսզի ապրանքը Հայաստանից դուրս գա, մաքսային մարմիներն ի՞նչ գործառույթներ են իրականացնելու, ի՞նչ թղթեր են պահանջելու, ի՞նչ ստուգումներ են անցկացնելու, որ դնեն այդ պլոմբը: Եվ երբ բեռնատարը մտնում է Ռուսաստան, ի՞նչ պրոցես է տեղի ունենում»,- հետաքրքրվեց Գագիկ Մինասյանը:
Սուրեն Կարայանը նշեց, որ Հայաստանից արտահանելիս արտահանողը պետք է ներկայացնի հաշիվ ապրանքագիր, թե ինչ ապրանք է արտահանում, և Հայաստանի մաքսային մարմինները որևէ գործառույթ չեն իրականացնում, ընդամենը կապարակնքում են այդ բեռնատարը:
Վրաստան մուտք գործելիս վրացական մաքսային մարմինները իրենց տարանցիկ կնիքն են դնում: Վրաստանից դուրս գալիս այդ երկրի մաքսային մարմինները ստուգում են կնիքները` դրանք տեղո՞ւմ են, թե՞ ոչ: Ռուսաստան մտնելիս ռուսական մաքսայինները պետք է նայեն, թե հայկական մաքսային մարմինների կողմից դրված կապարակնիքը տեղո՞ւմ է, թե՞ ոչ:
«Եթե ռուս մաքսայինները տեսնում են, որ հայ մաքսայինների կողմից դրված կնիքը տեղում է, ապա ոչ մի զննում չի իրականացվում, և բեռնատարը ուղևորվում է իր նշանակման վայրը»,- ասաց Սուրեն Կարայանը: