կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-21 14:46
Տնտեսական

Հարցն արդիական է, պետք է քննարկենք. Արծվիկ Մինասյանը` ներկրվող գյուղատնտեսական ապրանքի մասին

Հարցն արդիական է, պետք է քննարկենք. Արծվիկ Մինասյանը` ներկրվող գյուղատնտեսական ապրանքի մասին

Այսօր կառավարության առջև բողոքի ակցիա էին իրականացնում մի խումբ քաղաքացիներ, Նրանք կոչ էին անում պայքարել թուրքական գյուղատնտեսական ապրանքների ներմուծման դեմ:

Կառավարության նիստից հետո էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանից լրագրողները հետաքրքրվեցին` արդյո՞ք թուրքական ապրանքների ներմուծումը էկոնոմիկայի նախարարության լիազորությունների շրջանակում է: Արծվիկ Մինասյանը պատասխանեց, որ, գործող կարգի համաձայն, էկոնոմիկայի նախարարությանն առնչվում է արտահանողներին աջակցության   ցուցաբերումը, երրորդ երկրներից Հայաստան ներմուծվող ապրանքների մասով չկան սահմանափակումներ:

Միևնույն ժամանակ, նախարարը կարծիք հայտնեց, որ խնդիրը քննարկման ենթակա է, և օրերս կնախաձեռնեն քննարկում և հնարավոր լուծումներ կառաջարկեն:

«Ակնհայտ է մի բան, որ եթե երրորդ երկրներից ներմուծվող ապրանքները վնասում են մեր տնտեսությանը, հատկապես` գյուղատնտեսական հատվածին, պետք է կոնկրետ գործողություններ ձեռնարկվեն: Այլ գործիքակազմ, քան արտահանողներին աջակցելն է, չկա: Բայց հարցը արդիական է, և, ամենայն հավանականությամբ, պետք է քննարկենք այդ հարցը»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

Հարցին, թե հնարավոր չէ՞ արգելել ներմուծումը, պատասխանեց, որ նման օրենք այս պահին չկա, բացառությամբ այն դեպքերի, եթե ներմուծվող ապրանքները չեն համապատասխանում սերտիֆիկացման կանոններին: