կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-10 11:11
Հասարակություն

«Յունիբանկն» առաջարկում է Special բիզնես վարկ՝ սկսած 8,5% տարեկան տոկոսադրույքով

«Յունիբանկն» առաջարկում է Special բիզնես վարկ՝ սկսած  8,5% տարեկան տոկոսադրույքով
«Յունիբանկը» ներկայացրել է նոր վարկատեսակ ձեռնարկատերերի համար։ Special  բիզնես վարկը կարելի է ձևակերպել ՀՀ դրամով կամ ԱՄՆ դոլարով՝ մինչև 60 ամիս ժամկետով:
 
Վարկը տրամադրվում է ձեռնարկատիրական նպատակներով կամ այլ բանկերից վարկերի վերաֆինանսավորման համար: Վարկի գումարը կազմում է մինչև 250 մլն ՀՀ դրամ կամ  $500 000 ԱՄՆ դոլար: ՀՀ դրամով ձևակերպելու դեպքում վարկի տոկոսադրույքը կազմում է սկսած 11% տարեկան, ԱՄՆ դոլարով՝ սկսած 8,5% տարեկան:
 
Վարկը նախատեսված է ինչպես իրավաբանական անձանց, այնպես էլ անհատ ձեռներեցների համար:
 
«Փոքր ու միջին բիզնեսին աջակցությունը մեր առաջնահերթ խնդիրներից է: Մենք մանրամասն ուսումնասիրում ենք հաճախորդի պահանջմունքները՝ բիզնես վարկերը ձեռնարկատերերի լայն շրջանակին առավել շահավետ և մատչելի դարձնելու համար: Մեր նոր վարկատեսակը՝ Special-ը, մշակված է նրանց համար, ում գումար է հարկավոր իր բիզնես նախագծերն իրագործելու կամ վարկային ծանրաբեռնվածությունն օպտիմալացնելու համար: Հաճախորդներին տրամադրելով անհրաժեշտ միջոցներ իրենց բիզնեսի առանձնահատկություններին և սեզոնայնությանն առավել համապատասխան պայմաններով՝ մենք օգնում ենք նրանց զարգանալ և առաջ շարժվել»,- ասում է «Յունիբանկի» կորպորատիվ բիզնեսի զարգացման և վաճառքների տնօրեն Դավիթ Պետրոսյանը:
 
Ձեռնարկատերերի աջակցության մեկ այլ ուղղություն է անգրավ վարկերը: «Յունիբանկը» պատրաստ է բիզնեսին տրամադրել առանց գրավի ապահովման վարկային միջոցներ՝ մինչև 5 մլն դրամ /կամ դրան համարժեք դոլար/ գումարով՝ մինչև 60 ամիս ժամկետով։ ՀՀ դրամով անգրավ վարկի տարեկան տոկոսադրույքը սկսվում է սկսած 12,9%: Այս տարբերակը հարմար է ընկերությունների և անհատ ձեռներեցների համար, ովքեր ձգտում են խնայել նոտարական ծառայությունների, կադաստրային ձևակերպումների և գրավի առարկայի ապահովագրության վրա:
 
2021 թվականին Յունիբանկի կողմից տրամադրված բիզնես վարկերի ծավալը 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է ավելի քան 17%-ով, ինչը վկայում է ձեռնարկատերերի շրջանում այդ վարկատեսակների նկատմամբ պահանջարկի մասին։ 2021 թվականի վերջին «Յունիբանկն» ընդգրկվել է փոքր և միջին բիզնեսի վարկավորման լավագույն առաջարկներ ունեցող բանկերի ցանկում՝ ըստ SME Banking Club-ի։