Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Lragir.am-ի զրուցակիցն է Արցախի Աղավնո համայնքի ղեկավար Անդրանիկ Չավուշյանը
-Պարոն Չավուշյան, վերջին օրերին Բաքուն Արցախում խախտում է հրադադարը, ինչպես նաև այդ գործողությունների հետևանքով վնասվել է գազատարը։ Ինչպե՞ս եք գնահատում այս զարգացումները, ի՞նչ պետք է անել։
- Ադրբեջանի այդ սադրանքները միշտ էլ լինելու են, քանի դեռ մենք ճիշտ ձևով հակահարված չենք տվել, իրենք շարունակելու են։ Իրենց նպատակն է գազի, հոսանքի անջատումների միջոցով, այլ եղանակով մթնոլորտ փոխել Արցախում։ Մեր գյուղում վերջին շրջանում հոսանքն են անջատում, էլի իրենց ձեռքի գործն է։ Իմ կարծիքով՝ մենք չունենք գործող ղեկավարություն, և այդ խնդիրները մնում են ժողովրդի վրա, ինչպես պատերազմը մնաց ժողովրդի վրա: Բայց ես հավատում եմ ժողովրդի ուժին, որ կարող է ինչ-որ բան փոխել։ Այո, այս սադրանքները միշտ էլ լինելու են, և ես կարծում եմ, որ ռուսը նոր քաղաքականություն պետք է որդեգրի։ Եթե մեզ ասում են՝ գործ չունեք, մենք ենք այստեղ ասողը, դե ձեր հերթին է հիմա, ասեք։ Եթե ռուսն էլ չասի, ես չգիտեմ, թե որտեղից ինչ կսկսվի։
- Փաստացի այսօր մի իրավիճակ է, որ Արցախի անվտանգությունն ապահովված չէ։
- Մարդկային կորուստ չկա, բայց այսպիսի կապիկություններ միշտ կանեն։ Ռուսը պետք է մտածի, թե իր քաղաքականությունը ոնց իրականացնի, այս ամենը նաև իր դեմ է։ Իսկ եթե իրեն ձեռնտու է այս իրավիճակը, մեզ ձեռնտու չէ։
- Միգուցե իրենք ինֆորմացիայի են տիրապետում և ժողովրդին ոչինչ չեն ասում։ Ինչո՞ւ են չեզոք, սա պետք է հասկանանք։ Միգուցե իրենք ներքին կարգով սեղանի տակ հարցեր են քննարկել ու համաձայնեցրել ու մտածում են՝ ժողովրդին հետո կասեն։ Երանի ազնիվ լինեին ու կիսվեին ժողովրդի հետ, սպասում ենք, որ մի քիչ ազնիվ լինեն, ոչ թե պատերազմի շրջանի իրադարձությունների պես, երբ ղեկավարությունն իր եղած-չեղածը տարավ Արցախից, իսկ մարդկանց գցեց կրակը։ Հիմա ասում են՝ կփոխհատուցենք։
- Վերջին շրջանում տեղեկություն եղավ, որ Բաքվի կողմից կառուցվելիք նոր ճանապարհը շրջանցելու է նաև Բերձորն ու Աղավնոն, դուք ի՞նչ ինֆորմացիա ունեք այդ մասին։
- Ես այդ ամենը հաշվի չեմ առնում, չեմ համակերպվում այդ ինֆորմացիայի հետ։ Նախ պետք է հասկասկանանք՝ այդ ի՞նչ ճանապարհ է, ո՞վ է հայտարարել, Ադրբեջանը, թե՞ Լավրովի ու Պուտինի մակարդակով է ֆիքսվել։ Եթե մի ճանապարհ ենք տեսնում, ուրեմն հանձնվողական դի՞րք պետք է զբաղեցնենք, թե՝ թուրքը հասավ մեզ։ Ուրիշ շրջաններում ճանապարհները գյուղի միջով են անցնում, բայց այդ մարդիկ չեն լքում գյուղը։ Պայքարն ինչի՞ համար է, մենք հողի համար ենք պայքարում։ Այսինքն՝ ես մեծ նշանակություն չեմ տալիս այդ տեղեկությանը, հայ ժողովուրդը հանձնվողի հոգեբանությամբ է մոտենում այս հարցերին։ Մենք պետք է պատասխանատու մարմիններից լսենք, թե ինչ են ասում այդ հարցով։ Մենք հետո հարցեր կունենանք նաև ռուսին, որը ոստիկանի դեր է տանում այստեղ, կհարցնենք, այդ ի՞նչ է։
ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Աղբյուրը՝ Lragir.am