Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Շատերը լուրջ են ընդունել Ուկրաինայի ԵՄ մտնելու հնարավորությունը, հաշվի առնելով այն, որ ԵՄ խորհրդարանն ընդունել է Ուկրաինայի հայտն ուսումնասիրման համար: Փորձենք հասկանալ Ուկրաինայի, կամ, ավելի ճիշտ, Ուկրաինայի նախագի հայտը, որը նա ստորագրել է տեսախցիկների առջև. գրում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
«Ուկրաինայի նախագահը լրջագույն խնդրի առջև է հայտնվել, Ռուսաստանն, ըստ էության, կապիտուլյացիայի պահանջ է դրել, այսինքն, ճանաչել Ղրիմը Ռուսաստանի կազմում, ճանաչել Լուգանսկի ու Դոնբասի հանրապետությունները (այս հարցում անորոշություն կա՝ որպես լիարժեք անկախ երկրներ, թե որպես ուկրաինական ապագա կոնֆեդերացիայի անդամներ), նեյտրալ կարգավիճակ և այլն:
Պահանջներն ընթանում են ռուսական ռազմական ինտերվենցիայի պայմաններում: Զելենսկին պետք է ծանրագույն որոշում կայացնի՝ շարունակել պատերազմը երկրի վերջնական քայքայման գնով, թե, այնուամենայնիվ, ընդունել ռուսական պայմաններն ու փրկել այն, ինչը դեռ մնացել Ուկրաինայից:
Ահա, այս խնդիրը լուծելու համար, նա ցանկանում է հանրությանը ցույց տալ իրական վիճակը.
1. հայտարարում է, որ որոշում է կայացրել մտնել ՆԱՏՕ, սակայն ՆԱՏՕ-ն իրենց չի ընդունում,
2. հայտարարում է, որ որոշել է անդամագրվել ԵՄ:
Հիշենք, որ կոնֆլիկտը սկսվել է 2014-ին ԵՄ ասոցիացման գործընթացի պատճառով, որին ընդդիմանում էր Ռուսաստանը: Զելենսկին ցանկանում է իր ժողովրդին ցույց տալ, որ Ուկրաինան գնացել է ծայրահեղ զրկանքների այս երկու նպատակների համար, իսկ ԵՄ-ն ու ՆԱՏՕ-ն չեն կատարում իրենց խոստումները, այսինքն, ըստ էության, խաբել ու օգտագործել են ուկրաինացիներին:
Այս հարցերում դրական պատասխաններ չստանալուց դեպքում, նա ստանում է բարոյական հիրավունք թեկուզ մասնակիորեն ընդունել ռուսական պահանջներն ու ստորագրել դրանք, կանգնեցնելով պատերազմն ու փրկելով հազարավոր մարդկանց կյանքները, դեռևս մնացած ինֆրաստրուկտուրանն ու քաղաքները հետագա ավերվածություններից, ժողովրդի առաջ արդարանալով, որ այլ հնարավորություն ինքը չուներ՝ հանուն ինչի այս ամենը սկսվել է, եղել է ֆիկցիա:
Բոլորն են հասկանում, որ Ռուսաստանը ետդարձի ճանապարհ չունի, առանց իր առջև դրված նպատակների իրագործման, Ռուսական պետականությունն է վտանգի առջև հանտնվելու»,- գրել է նա: