կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2022-02-25 19:25
Հասարակություն

Նորընտիր ՄԻՊ-ն անցել է աշխատանքի

Նորընտիր ՄԻՊ-ն անցել է աշխատանքի

Այսօր ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանին ներկայացրել է Պաշտպանի աշխատակազմին՝ նոր պաշտպանի լիազորությունների կատարմանն անցնելու առիթով․ տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից։

Նորընտիր պաշտպանը նշել է, որ արդեն առիթ ունեցել է ծանոթանալու աշխատակազմի հետ և ընթացիկ աշխատանքների առավել մանրամասն քննարկումներն առջևում են։ Քրիստիննե Գրիգորյանը շեշտել է, որ Մարդու իրավունքների պաշտպանի առաքելությունը հավուր պատշաճի իրականացնելու գործում կենտրոնական նշանակություն ունեն բարձր մասնագիտական կարողություններով ու մարդկային հատկանիշներով օժտված և առաքելության գիտակցմամբ մարդիկ, ովքեր այսօր աշխատում են Պաշտպանի աշխատակազմում և ներկա են այս դահլիճում։ Առիթն օգտագործելով Քրիստիննե Գրիգորյանը նաև շնորհակալություն է հայտնել բոլոր անձանց, ովքեր հիմնադրումից ի վեր աշխատել են աշխատակազմում և իրենց ներդրումը բերել հաստատության կայացման համար։ Միևնույն ժամանակ նորընտիր պաշտպանը նշել է, որ ինստիտուտի զարգացման ու շարունակական կայացման համար դեռևս անելիքներ շատ կան։

Քրիստիննե Գրիգորյանը հույս է հայտնել, որ աշխատակազմի հետ միասնական ու նվիրված աշխատանքով հնարավոր կլինի պատվով ու իրապես պրոֆեսիոնալիզմով իրականացնել այս կարևոր առաքելությունը՝ միտված անձանց իրավունքների պաշտպանությանն ու իրավունքակենտրոն քաղաքականությունների առաջմղմանը մեր երկրում։ Նկատի ունենալով, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն ընտրվում է երկրի բարձրագույն օրենսդիր մարմնի կողմից, Գրիգորյանը շեշտել է օրենսդիր մարմնի հետ արդյունավետ համագործակցության կարևորությունը։

Նշենք, հունվարի 24-ին ՀՀ Ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան ընտրեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության առաջադրած թեկնածու Քրիստիննե Գրիգորյանին։ ԱԺ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 68 պատգամավոր, որոնք բոլորն էլ կողմ են քվեարկել: «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները չմասնակցեցին քվեարկությանը:զգային ժողովի այսօրվա նիստի օրակարգում ներառված է նրա ընտրության հարցը: 

Մարդու իրավունքների պաշտպանին ընտրում է Ազգային ժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, վեց տարի ժամկետով:

Մարդու իրավունքների պաշտպանի վրա տարածվում է պատգամավորի համար սահմանված անձեռնմխելիության իրավունքը և անհամատեղելիության պահանջները: ՀՀ ՄԻՊ ինստիտուտի գոյության ընթացքում սա երկրորդ անգամ է, որ այդ պաշտոնը կին է զբաղեցնելու։ Առաջինը եղել է Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը (2004-2006 թթ)։

Քրիստինե Գրիգորյանը 41 տարեկան է, արևելագիտությոունի երկու բարձրագույն կրթություն` իրավագիտություն և ւն մասնագիտությամբ: 2009-ից եղել է Ազգային ժողովի նախ աշխատակազմի ղեկավարի, այնուհետև խորհրդարանի նախագահի իրավական հարցերով օգնականը։ 2018-ին եղել է փոխվարչապետի խորհրդականը, 2019-ին արդարադատության փոխնախարար է նշանակվել։

Հիշեցնենք, որ երեկ ավարտվեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի պաշտոնավարման 6 ամյա ժամկետը: