Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ալիեւի հետ Պուտինի հանդիպման գլխավոր միտքը հետեւյալն էր. Ուկրաինային դրսի ուժերը օգտագործում էին Ռուսաստանի դեմ, դրա համար Ուկրաինան պատժվեց, բայց, օրինակ, Ղազախստանի իշխանության դեմ երբ "դրսի" ուժերը հեղափոխություն փորձեցին կազմակերպել, ապա Ռուսաստանը միջամտեց ու փրկեց։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
«Եզրակացություն Ալիեւի համար. եթե Ադրբեջանին "դրսի" ուժերը փորձեն Ռուսաստանի դեմ օգտագործել, կլինի նույնն, իսկ հակառակ դեպքում, Ռուսաստանն, անհրաժեշտության դեպքում, կպաշտպանի Ալիեւի ռեժիմը։
Հիմա, կամ էլ հետագայում, Ալիեւը պետք է ընտրություն կատարի Թուրքիայի, Բրիտանիայի 100 միլիարդ ներդրման ու իր իշխանության պահպանության միջեւ։ Ծանր ընտրություն է, իսկ որոշ կրիտիկական իրավիճակներում' անհնարին։
Մի կամեռա, զոնայում երեք օրենքով գող, հարավում էլ կանցավիկ կա, ուզում է 4-րդ գողը դառնա, դե արի կամեռայում բազմավեկտոր քաղաքականություն վարի»,- գրել է Դանիելյանը։