կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-21 11:32
Քաղաքական

«Շուշիի հռչակագրով» փաստացի դրված է ՀՀ-ն և Արցախը վերացնելու ծրագիր․ Անդրանիկ Թևանյան

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկվում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանի հեղինակած հայտարարության նախագիծը Շուշիի հռչակագրի վերաբերյալ։

«Այս հռչակագրին հնարավոր չէ չարձագանքել Ազգային ժողովի մակարդակով, որովհետև  Ալիևի և Էրդողանի կողմից հռչակագիրը ստորագրելուց հետո Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարանները վավերացրել են Շուշիի հռչակագիրը։ Խորհրդարանի մակարդակով մեր արձագանքը ցույց կտա, նախ, որ մենք ընդունում ենք այն իրողությունները, որ մարտահրավեր է նետված ՀՀ-ին, և ցույց ենք տալիս, որ ունենք կարմիր գծեր և մեր անվտանգային հարցերում  այդ կարմիր գծերից չենք զիջելու»- նախագիծը ներկայացնելիս նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։

Նա մատնանշեց Շուշիի հռչակագրի մի քանի դրույթներ, որոնք  սպառնալիք են ՀՀ-ի ինքնիշխանությանը։

«3 կարևորագույն կետեր, որոնք ամրագրվում են Շուշիի հռչակագրում։ 1-ինը՝ Արցախը դիտարկվում է որպես Ադրբեջանի մաս, սա հակասում է մեր մոտեցումներին․ մենք չենք տեսնում Արցախը Ադրբեջանի կազմում։ 2-րդը՝ որպես ագրեսոր է դիտարկվում ՀՀ-ի վարած քաղաքականությունը՝ 90-ականներից սկսած, մինչդեռ մենք գնահատում ենք, որ ագրեսիայի է է ենթարկվել ԼՂ ժողովուրդը։․ 3-րդը՝ Թուրքիան և Ադրբեջանը պարտավորվում են  համատեղ ուժերով պայքարել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ և դրանով հակասության մեջ մտնել այն քաղաքականության հետ, որ մենք պետականորեն հետապնդում ենք՝ Ցեղասպանությանը միջազգային ճանաչումը»,- նշեց պատգամավորը։

Մանրամասն՝ տեսանյութում։