Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջանորդ Ռոբերտ Քոչարյանը այսօր՝ փետրվարի 17-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ իր խոսքի նախաբանում անդրադարձավ ՀՀ ավտանգության վերաբերող հարցերին։
Ռոբերտ Քոչարյանը անվտանգության կարևորագույն բաղադրիչներից է համարում ՀԱՊԿ-ը։ Նա նկատեց, որ վերջին շրջանում ամենից հաճախ քննարկվող թեման է, թե ՀԱՊԿ-ը կա, թե՝ չկա, մեռա՞ծ է, մեռա՞ծ չէ և ինչո՞ւ ՀԱՊԿ-ը չմիջամտեց, երբ հարձակում եղավ ՀՀ-ի վրա։
«ՀԱՊԿ-ը որպես կազմակերպություն ստեղծվել է 2002 թվականին, մինչ այդ եղել է Տաշքենդում ստորագրված պայմանագիր, իսկ 2002 թվականին ձևավորվել է որպես կազմակերպություն։ Ես նախագահ էի այն ժամանակ և բավական լավ տիչապետում եմ՝ ամբողջ մոտիվացիոն հարցերը, որոնք դրդեցին երկրի ղեկավարներին ստորագրելու այդ պայմանագիրը։ ՀԱՊԿ-ը ունի երեք ուղղություն՝ Ռուսաստան, Բելառուս, դա արևմտյան ուղղությունն է, Հարավային Կովկաս և Ռուսաստան, Հայաստան, և Ռուսաստան և Կենտրոնական Ասիայի երկրները․․․ սպառնալիքները անվտանգային տարբեր էին այդ երեք ուղղություններով, շատ դեպքում իրար հետ ուղղակի չառնչվող, բայց ըստ էության այս ամենը ամփոփված է մեկ կազմակերպության մեջ, քանի որ կենտրոնական դերակատարությունը ՌԴ-ինն էր և Ռուսաստանը բոլոր այդ սպառնալիքների նկատմամբ շատ զգայուն էր, բայց ընդըհանրապես ՀԱՊԿ-ը սա է»։
Փորձելով գնահատել ՀՀ-ի վիճակը ՀԱՊԿ-ի կոնտեքստում Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ ՀՀ-ի համար 4 սահմանակից երկրներից լրջագույն սպառնալիք է մեզ համար Ադրբեջանը և Թուրքիան։
«Եվ կա ևս մեկ ուրիշ փաստ, որ և՛ Թուրքիայի և Ադրբեջանի հետ ՀԱՊԿ-ի բոլոր երկրները բացի ՌԴ-ից առանձին կտրվածքով եթե նայենք ունեն շատ ավելի ջերմ հարաբերություններ, շատ ավելի ծավալուն հարաբերություններ բոլոր ոլորտներում՝ տնտեսական ծավալներ, միջպետական շփումներ, միջպետական պայմանագրային բազա, մշակութային և այլ, բոլոր ոլորտներում։ Ավելին՝ Թուրքիայի և Արդբեջանի հետ մաս են կազմում մեկ այլ կազմակերպության․․․ Անձնական շփումների մակարդակով նաև այդ պետությունների առաջնորդները շատ ավելի մտերիմ են Ադրբեջանի նախագահի հետ, հետևաբար մտածել որ որևէ կերպ ՀԱՊԿ-ը կարող է արձագանքել մեր վրա այդ հարձակմանը, կլիներ միամտություն, ուղղակի դա բացառվում է, և խոսքը նրա մասին չէ, որ ՀԱՊԿ-ը մեռած կառույց է, չի աշխատում․․․ լավ էլ աշխատում է այնտեղ, որտեղ բոլորի շահերը համընկնում են և աշխատեց Ղազախստանի պարագայում, սա փաստ է, և մենք պետք է այդ փաստի հետ հաշվի նստենք։ Մնա՞լ ՀԱՊԿ-ում, թե՞ չմնալ, իհարկե մնալ, առաջինը՝ չկա այլ կառույց, որը կփոխարինի ՀԱՊԿ-ին, և երկրորդը՝ այդ կազմակերպության շրջանակներում կան բազմաթիվ պայմանագրեր, որոնց շրջանակներում մեր նաև համագործակցությունը ՌԴ-ի հետ ռազմատեխնիկական ոլորտում ինչ-որ չափով կարգավորվում է։ Կրկնում եմ՝ մնալ, համագործակցել, բայց անվտանգության տեսնակյունից հույսեր չկապել, բացի հայտարարություններից այստեղ ուղղակի ոչինչ չի լինելու»։
Մանրամասն՝ տեսանյութում: