Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ պաշտպանության եւ անվտանգության, հիմա նաեւ՝ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը «մանթրաժ» է ընդդիմության բոյկոտից։
Ասացին, որ հանձնաժողով ստեղծելու որոշման հարցում որոշիչ են եղել Քոչարյանի՝ Փաշինյանին տված հավաստիացումները, որ հանձնաժողովով «կմաքրվեն» ազգակործան պատերազմի բեռից, որ դրան կմասնակցեն նաեւ ընդդիմադիրները, կլեգիտիմացնեն գործընթացը եւ միջազգային հանրությանն ու ներքին լսարանին կապացուցեն, որ պարտության հարցում գործող իշխանության մեղքը նվազագույն է եղել։
Սակայն ընդդիմադիրների բոյկոտից հետո այդ հանձնաժողովը, ըստ էության, լեգիտիմության խնդիր ունի, եւ անգամ իշխանական մակարդակում են ընդունում, որ դրա ուսումնասիրություններն ու զեկույցը չեն կարող ռեալ արժեք ունենալ եւ ինչ-որ դեր խաղալ։
Նաեւ դա էր պատճառը, որ Քոչարյանը կախվեց Գեղամ Նազարյանի կեսխոսքից, որ, որպես զոհվածի հայր, ինքը հարցեր ուներ տալու եւ փորձում էր թասիբի գցել, թե Քոչարյանը չի թողնում, որ մասնակցեք։ Այս փաստից գոհ չէ նաեւ Նիկոլ Փաշինյանը։ Իսկ Անդրանիկ Քոչարյանը դեռ ուղիներ է փնտրում ընդդիմադիրներին համոզելու»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում