կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-25 17:11
Առանց Կատեգորիա

ՔՊ-ականները սարսափած են «Հայաստանի»՝ ԱԺ մտնելու փաստից

ՔՊ-ականները սարսափած են «Հայաստանի»՝ ԱԺ մտնելու փաստից

Yerkir.am-ի իշխանական աղբյուրը փաստում է, որ Փաշինյանի քաղաքական թիմում ուղղակի սարսափած են «Հայաստան» դաշինքի՝ նման կուռ կազմով Ազգային ժողով մուտք գործելու փաստից: Քննարկումներում ՔՊ-ականները նշել են՝ եթե իրենք կարողացան փողոցային ամբոխահաճո ելույթներով, դատարկաբանություններով, ստերով ու կապկումներով զվարճացնել ամբոխին ու այդկերպ ձայներ կորզել, ապա նույնը չեն կարող Ազգային ժողովում: ՔՊ-ականների՝ երկրի թիվ մեկ ամբիոնից հնչեցրված ամեն սուտ, ամբոխահաճո ամեն հոխորտանք ու խաբեություն արժանանալու է «Հայաստանի» ներկայացուցիչների «պողպատյա» հակադարձմանը, ինչի արդյունքում ՔՊ-ականները, մեղմ ասած, խայտառակվելու են:

Փաշինյանի թիմի համար խիստ մտահոգիչ է նաև ԱԺ պատգամավոր ընտրված ՔՊ-ականների ինտելեկտուալ չափազանց ցածր մակարդակը, քաղաքական փորձառության գրեթե զրոյական աստիճանն ու խորհրդարանական մշակույթի հետ բացարձակ անհամատեղելի լինելու հանգամանքը, մեծամասնության պարագայում՝ նաև թիմից թիմ «թռած» դավաճանական, կասկածելի անցյալն ու ոչ հայեցի բարոյական նկարագիրը:

Փաշինյանն ուղղակի ասել է՝ «մենք այս կազմով պարզապես չենք կարողանալու դիմակայել նրանց, ուստիև՝ ջաներդ յուղեք, մեզ ծանր օրեր են սպասվում»:     

Բնականաբար, «Հայաստան» դաշինքի պատգամավորները, որոնց ծանրակշիռ մասը ճանապարհ անցած, սկզբունքային, չափազանց կրթված ու փորձառու, խորհրդարանական ու հանրային կառավարման մշակույթի կրող գործիչներ են, իսկ մի փոքր հատվածը՝ դարձյալ բարձր նկարագրի ու ինտելեկտի տեր երիտասարդ գործիչներ, իրենց ներկայությամբ ուղղակի «ճզմելու են» ՔՊ-ական դիլետանտ զանգվածին: Ավելին, եթե մինչ այս Հանրային հեռուստատեսության եթերը գրեթե փակ էր ընդդիմադիրների համար, և հատկապես մարզաբնակներին մատուցվում էր փաշինյանական սուտն ու ցինիզմը, ապա այսուհետ այդ եթերում ևս, գոնե խորհրդարանական կյանքի մասով, բոլորովին այլ գույներ ու բովանդակություն է լինելու:

ՔՊ-ական շրջանակների մյուս մտահոգությունն այն է, որ, օրինակ, եթե նախկինում ընդդիմադիր հանդես եկող խորհրդարանական ուժերից ոմանցից կա՛մ կարելի էր «մարդ գողանալ», կա՛մ ճակատագրական պահերին ողջ ֆրակցիան անուղղակիորեն ծառայեցնել իրենց, ապա ներկա պարագայում դա բացառված է. և՛ «Հայաստան», և՛ «Պատիվ ունեմ» դաշինքներն այդ իմաստով աներեր են:

Փաշինյանի թիմին հանգիստ չեն տալիս նաև սպասվելիք մի շարք գործընթացներ, օրինակ՝ ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները կարող են պահանջել պետական, ռազմական նշանակության կարևորագույն փաստաթղթեր, դրանք ուսումնասիրել և բացահայտել Արցախի հանդեպ դավաճանական մի շարք գործարքներ Ադրբեջանի հետ: Այդ ճանապարհով կարող են բացահայտվել նաև կոռուպցիոն մի շարք շղթաներ, միլիարդավոր դոլարների չարաշահումներ կամ պետությանը հասցված անդառնալի վնասներ:

Ըստ այդմ՝ փաշինյանական շրջանակներին սպասվում է ամենօրյա քաղաքական ձաղկումների և խարազանումների մահաբեր շրջան:

 

Վահե Սարգսյան