կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-14 19:52
Հասարակություն

Անվտանգության վերաբերյալ ռուսական առաջարկներին ԱՄՆ-ի պատասխանը չի կարող բավարարել Ռուսաստանին. Լավրով

Անվտանգության վերաբերյալ ռուսական առաջարկներին ԱՄՆ-ի պատասխանը չի կարող բավարարել Ռուսաստանին. Լավրով

Անվտանգության երաշխիքների վերաբերյալ ռուսական առաջարկներին Վաշինգտոնի պատասխանը չի կարող բավարարել Մոսկվային։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ։

«ԱՄՆ-ի պատասխանը բաղկացած է երկու մասից։ Առաջին մասն արձագանքում է մեր երեք առանցքային խնդիրներին, որոնք մենք նշել ենք․ ՆԱՏՕ-ի չընդլայնումը, մեզ սպառնացող հարվածային սպառազինությունների չտարածումը, եւ ընդհանուր առմամբ Եվրոպայում ռազմական եւ ռազմատեխնիկական կոնֆիգուրացիայի վերադարձը 1997 թվականի դիրքորոշմանը, երբ ստորագրվեց Ռուսաստան-ՆԱՏՕ հիմնարար ակտը, որում առաջին անգամ այդ ձեւաչափով խնդիր հնչեց ապահովել անվտանգության անբաժանելիությունը, - ասել է ԱԳ նախարարը: - Այս հարցերի պատասխանը բացասական է։ Դա մեզ, իհարկե, չի կարող բավարարել»։

Լավրովի խոսքով՝ պատասխանի մեջ ասված է, որ «ամեն ինչից վեր է ցանկացած պետության՝ դաշինքներ ընտրելու, դաշինքներին միանալու, իրենց միությունները փոխելու իրավունքը, եւ դա չի քննարկվում»:

Ինչպես նշել է նախարարը, Մոսկվան Վաշինգտոնին եւ մյուս արեւմտյան գործընկերներին հիշեցնում է, որ այդ իրավունքը, որն ամրագրված է ԵԱՀԿ եւ Ռուսաստան - ՆԱՏՕ գծով բարձր մակարդակի որոշումներում, պայմանավորված է՝ որեւէ այլ պետության անվտանգության հաշվին իր անվտանգությունը չուժեղացնելու պարտավորությամբ:

«Երկրորդ շատ կարևոր պահն այն է, որ ոչ մի երկիր, ոչ մի խումբ, ոչ մի կազմակերպություն չի կարող գերիշխել ԵԱՀԿ տարածքում։ Մենք, ցավոք, տեսնում ենք մեր ՆԱՏՕ-ի գործընկերների եւ իրենց տեղը փնտրող Եվրամիության փորձերն՝ ինչ - որ կերպ անել այնպես, որ հենց իրենք որոշեն մեր մայրցամաքի հետագա զարգացումը», - ընդգծել Է Լավրովը: