կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-10 16:02
Քաղաքական

Նրանք չեն ներկայացնում ԵՄ-ն, այլ այստեղ զբաղված են իշխանության PR-ով. Ռուբեն Մելիքյան

Մեր երկրում ընթացող խայտառակ գործընթացների կապակցությամբ ունենք անընդունելի լռություն արևմտյան, հատկապես՝ եվրոպական կառույցներից: Այս մասին փետրվարի 10-ին Երևանում Եվրոպական Միության պատվիրակության շենքի առջև հավաք-ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։ Ըստ նրա՝ այդ անընդունելի լռությունը տարբեր ոլորտներում՝ խոսքի ազատություն, դատական իշխանության անկախություն, տեղական ինքնակառավարում, արդար դատաքննություն, անձնական ազատություն, լրատվամիջոցների ազատություն, բռնաճնշումների պատճառներից մեկն է։

«Այս ամենի մեջ նաև մեղքի և պատասխանատվության շատ կարևոր բաժնեմաս ունեն այս մարդիկ, որոնք ՀՀ-ում ներկայացնում են Եվրոպական Միությունը»,- ասաց Մելիքյանը։