կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-09 11:25
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Անցյալ 30 տարիներին հաճախ չէինք գիտակցում Իրանի հետ սահմանի կարևորությունը․ իրանագետ

Հայ-իրանական հարաբերություններն աչքի են ընկնում մի քանի յուրահատկություններով, որոնք բնորոշ չեն որևէ երկու այլ քաղաքակրթության՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը ՀՀ և ԻԻՀ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առիթով ԳԱԱ-ում կազմակերպված «Հայաստան-Իրան․ պատմական անցյալը և ներկան» միջազգային գիտաժողովի ընթացքում։

Առաջին յուրահատկությունը, Վարդան Ոսկանյանի համոզմամբ, այն է, որ մեր տարածաշրջանում Դարեհ մեծի թողած Բիհիսթունյան արձանագրության էթնիկական ցանկից  այժմ ներկա են միայն հայերն ու իրանցիները։

Մյուս կարևոր յուրահատկությունը, նրա խոսքով, այն է, որ Հայաստանի և Իրանի միջև սահմանը, պատմական փոփոխություններով հանդերձ, ըստ էության աշխարհի հնագույն սահմաններից մեկն է, և այդ հնագույն սահմանը նաև երկու պետությունների անվտանգության ապահովման կարևորագույն բաղադրիչներից է։

«Անցյալ 30 տարիներին հաճախ մենք չէինք գիտակցում այդ սահմանի կարևորությունը, այդ սահմանին մոտենում էինք որպես խորքային մի տարածք Երևանից հեռու, ինչպես մեղրեցիներն իրենք են ասում ՝ Հայաստանի ծայրամասում գտնվող մի հաղորդակցության գիծ, որը չէր օգտագործվում ըստ հարկի ապահովելու Հայաստանի և Իրանի անվտանգությունը։ Այդ սահմանն ուներ երկու բաղադրիչ՝ Հայաստան-Իրան և Արցախ-Իրան բաղադրիչը, որոնցից մեկը մենք, ցավոք, կորցրինք»,-ասաց Վարդան Ոսկանյանը։

Հետևաբար, ըստ նրա, Հայաստան-Իրան հարաբերություններում այդ սահմանի արժեքը շատ դեպքերում շատ ավելին է, քան ՀՀ որևէ այլ սահմանի արժեք, որովհետև ապահովում է թե՛ Հայաստանի և թե՛ Իրանի անվտանգության բավական կարևոր հատված։

Մանրամասն՝ տեսանյութում․