կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-04 20:14
Հասարակություն

Նիկոլը՝ Երևան-Ստամբուլ չվերթի վերջին ուղևոր. 7or.am

Նիկոլը՝ Երևան-Ստամբուլ չվերթի վերջին ուղևոր. 7or.am

Նիկոլն ու Էրդողանը որոշել են ծաղրել ու ֆռռացնել ՀՀ քաղաքացիներին։ Առնվազն՝ իրենց հավատացողներին։

Թուրքիայի նախագահն ու Հայաստանի վարչապետ աշխատողը մեր «հպարտների» վրա ծախում են վերջերս վերաբացված Երևան–Ստամբուլ ուղիղ ավիաչվերթը, թե բա՝ տեսե՛ք, ինչ լավ գործընթաց է տեղի ունենում ու թուրքերն էլ օդանավակայանում ծաղիկով, քաղձրավենիքով են դիմավորում առաջին հայ ուղևորներին։ Ու «մոռացել» են, որ Երևան–Ստամբուլ չվերթ եղել է նաև նախկինում, բայց առանց թուրքական փիառի, ՀՀ–ի մուրացկանության ու հայերի նվաստացման։

Հիմա Էրդողանը մի ձեռքով Նիկոլին օգտագործում է ՀՀ–ի դեմ՝ նրա շուրթերով հիմնավորելով թուրքական բոլոր նախապայմանների բավարարման արդարացիությունը, մյուս ձեռքով Թուրքիայի խորհրդարանում վավերացնում ամբողջությամբ հակահայկական Շուշիի հռչակագիրը, որը ստորագրել են Էրդողանն ու Ալիևը 2021–ի հունիսի 15–ին։

Այդ հռչակագրով Ղարաբաղն ամբողջությամբ դիտարկվում է որպես Ադրբեջանի անբաժանելի մաս։ Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանությանը, ապա այն հռչակագրով ժխտվում է և առաջարկվում հարցը տեղափոխել պատմաբանների քննարկման դաշտ, այսինքն՝ Հայաստանի կողմից փաստացի մատնել մոռացության։

Նիկոլը շահագրգռված է այս ամենը չտեսնելու տալ ու մոլորեցնել ՀՀ քաղաքացիներին, քանզի իր իշխանության պաշտպանության միակ երաշխիքը տեսնում է Թուրքիայի մեջ։ Թուրքերն էլ իրենց հերթին լավ հասկանում են, որ Անկարայի ծրագրերի առաջ մղման համար ավելի լավ տարբերակ, քան Նիկոլի իշխանությունն է Հայաստանում, չեն ունենալու։ Դրա համար էլ կոնֆետ ու ծաղիկ են տալիս օդանավակայանում։

Ի դեպ, Նիկոլի համար Երևան–Ստամբուլ ռեյսի գործարկումը, բացի այլ բաներից, կարող է ունենալ նաև խիստ գործնական նշանակություն։ Նա գիտի, որ քաղաքական փոփոխությունների դեպքում իրեն անվտանգության երաշխիքներ ո՛չ հյուսիսում, ո՛չ արևմուտքում չեն տա։ Իսկ Հայաստանում նա բազում հարցերի պետք է պատասխանի։

Նիկոլի հույսն, ըստ այդմ, Թուրքիան է, ու եթե մի բան լինի, ապա նա կդառնա Երևան–Ստամբուլ ռեյսի վերջին ուղևորը։ Կստացվի՞ դա իր մոտ, թե ոչ, արդեն այլ խոսակցության թեմա է։

Աղբյուրը՝  7or.am