Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են Արմավիր գյուղական համայնքի ղեկավարի կողմից կատարված վատնման դեպքի հանգամանքները: Այս մասին հաղորդում է ՔԿ-ն:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն 2002 թվականից Արմավիր գյուղական հայանքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձն օգտագործելով իր պաշտոնեական դիրքը՝ յուրաքանչյուր տարի մեկ միասնական դիտավորությամբ, 2017-2021թթ. ընթացքում բարձրագույն կրթություն չունեցող նույն անձին նշանակել է ՀՈԱԿ-ի տնօրեն՝ կնքելով աշխատանքային պայմանագիր, որի արդյունքում հիշյալ ՀՈԱԿ-ի տնօրենը ստացել է աշխատանքի վարձատրության՝ տարբեր չափերի գումարներ, կանխիկացրել և տնօրինել:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (3 դրվագ) և 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (2 դրվագ):
Հավելենք, որ միաժամանակ որոշում է կայացվել ՀՈԱԿ-ի տնօրենի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին` գործուն զղջալու հիմքով:
Պատճառված նյութական վնասն ամբողջությամբ վերականգնվել է:
Նախաքննությունն ավարտվել է և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: