կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-03 20:57
Աշխարհ

Աշխատանքային պայմանագիր չունեցող միգրանտներին ԵՏՄ–ից կվտարվեն Ռուսաստանից

Աշխատանքային պայմանագիր չունեցող միգրանտներին ԵՏՄ–ից կվտարվեն Ռուսաստանից

Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը օրինագիծ է մշակել, համաձայն որի աշխատանքային պայմանագիր չունեցող միգրանտները Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից կվտարվեն Ռուսաստանից։ Բացի այն, նախատեսված է նաեւ դրամական տույժ։ Բացառություն են կազմում Բելառուսի քաղաքացիները, որոնք ազատված են «միգրանտի քարտ» ունենալու անհրաժեշտությունից, գրում է «Известия» թերթը։

Ներկայում աշխատանքային միգրանտները ԵՏՄ երկներից՝ Հայաստանից, Բելառուսից, Ղըրղըզստանից, Ղազախստանից եւ Ռուսաստանից ազատված են միության անդամ պետություններում աշխատանքի թույլտվություն ստանալու պարտավորությունից։ Աշխատանքի տեղավորման երկրում միգրանտի գտնվելու ժամկետը որոշվում է աշխատանքային պայմանագրի ժամկետով։ Սակայն պատասխանատվություն դրա բացակայության համար նախատեսված է միայն աշխատանքային, բայց ոչ՝ միգրացիոն օրենսդրությամբ։

Նոր օրենքը, այն մշակողների կարծիքով, անհրաժեշտ է ԵՏՄ անդամ պետությունների քաղաքացիների՝ Ռուսաստանում գտնվելու ժամկետները վերահսկելու համար։ Նախագիծը նաեւ ենթադրում է տուգանք միգրանտի մոտ աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագրի բացակայության դեպքում՝ 2–ից  մինչեւ 5 հազար ռուբլիի չափով, ինչպես նաեւ վարչական վտարում Ռուսաստանի սահմաններից դուրս։ Պաշտոնյաների համար աշխատանքային պայմանագրի բացակայության համար տուգանքը կկազմի 25-50 հազար ռուբլի, իրավաբանական անձնաց համար՝ 250-800 հազար ռուբլի կամ գործունեության դադարեցում 14-ից 90 օր ժամկետով։