կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-24 16:23
Քաղաքական

«Հայանտառ»-ն իր լռությամբ հաստատում է կրթություն չունեցող «մերոնքականներով» ՊՈԱԿ-ը լցնելու գործընթացը

«Հայանտառ»-ն իր լռությամբ հաստատում է կրթություն չունեցող «մերոնքականներով» ՊՈԱԿ-ը լցնելու գործընթացը

2021 թ. ապրիլի 23-ին հրապարակախոս Էդիկ Բաղդասարյանը «Հրապարակ» թերթում «Կապույտ թղթապանակ» վերնագրով հոդված էր հրապարակել, որում ներկայացվում են նախարարության նոր ղեկավարի՝ Ռոմանոս Պետրոսյանի պաշտոնին նշանակումից հետո գերատեսչությունում տեղի ունեցող գործընթացները, երբ աշխատանքից հեռացվում են Նիկոլ Փաշինյանին ընդդիմադիր աշխատակիցները (օրինակ՝ 10-ամյա փորձ ունեցող աշխատակիցը, որը «Ֆեյսբուք» սոցցանցում Փաշինյանին քննադատել էր կամ գովասանքի խոսքեր չէր գրել նախկին վարչապետին վերաբերող նյութերի տակ), ինչպես նաև այլ ոչ օրինական գործողություններ։

Դրանցից մեկն, օրինակ, այն էր, որ նախարարությանը կից «Հայանտառ» ՊՈԱԿ–ի Գյումրու մասնաճյուղում, առանց տնօրենի պաշտոնակատար նշանակվելու, միանգամից տնօրեն է նշանակվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Մ.Ա.-ն, որը չունի ո՛չ բարձրագույն կրթություն, ո՛չ աշխատանքային փորձ, ո՛չ էլ մասնակցել է մրցույթի, չնայած նույնիսկ մրցույթ չի հայտարարվել։ Թեև Անտառային կոմիտեն իր հերքման մեջ գրել էր՝ այս նշանակումը կատարվել է օրենսդրությանը համապատասխան, իսկ Մ.Ա.-ն  ուղղակի անցնում է եռամսյա փորձաշրջան։

168.am կայքն անդրադարձել էր այդ նույն թեմային՝ նշելով, որ, առանց դիպլոմի առկայության, փորձաշրջան չի լինում նման պաշտոնում, ինչի մասին պնդում էր ՊՈԱԿ–ը։

Կայքը հարցադրում էր արել, որ եթե այդ տեղեկությունները ճիշտ են, ապա ի՞նչ հիմքով են վերոնշյալ անձինք շարունակում պաշտոնավարել, սակայն դրանից հետո ՊՈԱԿ–ը ոչ մի հայտարարությամբ հանդես չեկավ, ինչը եկավ ապացուցելու, որ ինչպես «Հրապարակի», այնպես էլ «168 ժամի» պնդումները համապատասխանում են իրականությանը։

 

Լափաճեան Նժդեհ