Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սպիտակ տունը կարծում է, որ պաշտոնական Կիևի դիրքորոշումը Ռուսաստանի կողմից իրավիճակի սրման սպառնալիքի բացակայության վերաբերյալ հակասում է սահմանին Ռուսաստանի Դաշնության իրական գործողություններին։ Այս մասին հունվարի 25-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին։
Լրագրողներից մեկը խնդրել է Փսակիին՝ մեկնաբանել ուկրաինացի պաշտոնյաների, մասնավորապես՝ Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսի Դանիլովի խոսքերը, թե Կիևը պատճառ չի տեսնում խոսելու ռուսական լայնամասշտաբ ներխուժման պլանների մասին։
«Ոչ ոք չի կարող մտնել նախագահ Պուտինի և Ռուսաստանի ղեկավարության գիտակցության մեջ: Ի՞նչ ենք մենք տեսնում, տարբեր վարժանքներ, ներառյալ՝ սահմանին ռուս զինվորականների առկայություն»,- պատասխանել է Փսակին:
Նա նաև հավելել է, որ Մոսկվայից շարունակվում է ագրեսիվ հռետորաբանությունը։ «Մենք սահմանին ագրեսիվ գործողությունների և նախապատրաստական աշխատանքների աճ ենք տեսնում»,- ասել է Փսակին։