կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-25 12:26
Քաղաքական

Քանի՞ կրակոցով էր պետք Քարվաճառը տալ․ ՔՊ-ական պատգամավոր

Ազգային ժողովի հանձնաժողովում քննարկվում է ընդդիմադիր խմբակցությունների կողմից առաջադրված՝ ՀՌՀ անդամ Ռուբեն Հակոբյանի թեկնածությունը։

ՔՊ-ականները հենց ամենասկզբից այդ քննարկմանը տվեցին քաղաքական երանգ և միայն քաղաքական հարցեր ուղղեցին թեկնածուին։ Ընթացքում անգամ բանավեճ տեղի ունեցավ ՔՊ-ականների և ընդդիմադիր պատգամավորների միջև։

ՔՊ-ական Նարեկ Բաբայանը վերհիշել էր Աննա Գրիգորյանի ելույթներից․ «Աննա Գրիգորյանը ասում է՝ Քարվաճառն առանց մեկ կրակոցի հանձնել ենք, հիմա հարց՝ քանի՞ կրակոցով էր պետք Քարվաճառը տալ, քանի զոհ ավելի էր պետք, որ Քարվաճառը հանձնվեր»։

Ընդդիմադիր խմբակցության  պատգամավոր Էլինար Վարդանյանը հակադարձեց․ «Դուք Քարվաճառը այսպես, թե այնպես հանձնում էիք։ Եթե պատերազմը կանգնեցնեիք հոկտեմբերի 20-ին, զոհերի թիվը  բոլորովին այլ կլիներ։ Ինչ վերաբերում է պատերազմը կանգնեցնելու՝ Ձեր նշած «սիրված  թեմային», դա սիրված թեմա է ձեզ համար, մեզ համար դա ողբերգություն է»։