Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուսական կայսրության վերականգման ջատագովները հունվարի 31-ի կրակոցով սկսում էին Հայաստանի կամավոր միացումը Մաքսային միությանը. լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ նախագահի նախկին թեկնածու, ԱԻՄ ղեկավար Պարույր Հայրիկյանը:
Ըստ նրա` Մաքսային միության առանցքում ռուսական կայսերապաշտությունն է: «Մեր ոչ բարով քաղաքական գործիչներից մեկն ասում էր, որ ՄՄ մտնելը տնտեսական հարց է»,- ասաց նա և զարմանք հայտնեց, թե ինչպե՞ս կարող էր նման մարդը մի ժամանակ երկիր ղեկավարել:
Համեմատական անցկացնելով ՄՄ-ի և ԵՄ-ի միջև` Հայրիկյանն առանձնացրեց մի քանի հատկանիշներ: Ըստ նրա` ԵՄ-ն չորս տարի է` մեզ հետ քննարկում էր համագործակցության ու մերձեցման հարցը, իսկ ՄՄ-ն նախաձեռնողն առանց նախնական քննարկումների հրամայեց միանալ: Հայրիկյանը համարում է, որ ԵՄ-ն գնում է առաջ, ՄՄ-ն` դեպի հետ` ԽՍՀՄ, որից հայ ժողովուրդը հրաժարվել է 22 տարի առաջ, բացի դրանից` ԵՄ-ն առաջարկում էր, ՄՄ-ն` ստիպում: