Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայ Յեղափոխական Դաշնակցության Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը պնդում է, որ իշխանությունը ձախողել է բազմաթիվ ուղղություններով: «Օր առաջ պետք է ազատվել այս իշխանություններից»,- Հրայր Թամրազյանի «Կիրակնօրյա վերլուծականի» շրջանակներում նշել է Մինասյանը:
Ստորև ներկայացնում ենք հատվածներ հարցազրույցից.
Արծվիկ Մինասյան. - Այն, որ Նիկոլ Փաշինյանը և իշխող քաղաքական ուժի առանձին ներկայացուցիչներ ունեն հասարակության մեջ աջակիցներ, փաստ է, սա որևէ ձևով հերքել չի կարելի և անհնար է, սակայն հարցն այն է, թե 2018 թվականին, երբ համաժողովրդական ընդվզումն ու պահանջը, որ կար, արդյոք որքանով են ներկա պայմանները համապատասխանում այն աջակցությանը, որը տրվեց այն ժամանակ քաղաքական այդ ուժին և նրա առաջնորդին: Տեսեք` կա թե՛ օբյեկտիվ և թե՛ սուբյեկտիվ պատճառ` իմ գնահատմամբ, որ էականորեն փոխվել են նաև այդ պատկերացումները: Օբյեկտիվ պատճառը նա է, որ թե՛ աշխարհաքաղաքական զարգացումների, թե՛ նոր կորոնավիրուսի պայմաններում փոխվել են ամբողջությամբ թե՛ իշխող քաղաքական ուժի մոտեցումները, ծրագրերը, թե՛ նաև աշխարհընկալման տարբերությունները: Եվ թե նաև կա սուբյեկտիվ կողմ, որը, իմ գնահատմամբ, նա է, որ իշխանությունը ցավոք սրտի ձախողել է բազմաթիվ ուղղություններով: Եվ այս ամենն առաջին հերթին նաև իշխանության համար է պետք, որպեսզի ինքը ընտրողների առջև հանդես գա և ներկայացնի` այս փոփոխման պայմաններում արդյոք հասարակությունը տալիս է վստահության քվե, թե ոչ: Ես նշեցի օրակարագը, որի շուրջ մենք ունենք համաձայնություն և որի շրջանակներում համագործակցում ենք: Օրակարգն անհապաղ իշխանափոխություն, թե արտահերթ անհապաղ ընտրություններ, դա կախված է հասարակության ընդհանուր տրամադրվածությունից և դժգոհության ալիքի ամենաբարձր մակարդակում իշխանության ընկալունակությունից:
Մեր կարծիքով, և այսօր ես պետք է փաստեմ նաև, որ հետևելով Ազգային ժողովում քննարկումներին, երբ ներկայացված է 7 օրենքների նախագծերի փաթեթը, իմ կարծիքն ասեմ, որ այո, օր առաջ պետք է ազատվել այս իշխանություններից։
«Ազատություն». – Ինչո՞ւ պիտի ազատվել, պարոն Մինասյան, և ո՞վ պիտի գա այդ իշխանության փոխարեն` գան նախկիննե՞րը, նորից Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը:
Արծվիկ Մինասյան. – Ո՛չ, դա հերթական մանիպուլատիվ հայտարարությունն է, երբ իշխանությունը փորձում է իրեն այլընտրանք տեսնի նախկինին, մինչդեռ իրականում ընտրություն կատարողը ժողովուրդն է, հասարակությունն է, ով կգա, թող որոշի ժողովուրդը, թող որոշի ընտրողը, բայց որ պայմանները փոխվել են, դժգոհության ալիքը մեծացել է, սա փաստ է: Բայց այսօրվա օրենսդրական փաթեթը, իմ գնահատմամբ, ստրկատիրություն տանող վարքագիծ է, գործողություն է:
Անկախ դիտորդը` եվրոպացի կլինի, ամերիկացի կլինի կամ այլ երկրի անկախ դիտորդը եթե ուսումնասիրի այն սահմանափակումները, որոնք հիմա ներկայացվում են և ներկայացվում են կորոնավիրուսի քողի ներքո, մինչդեռ վերաբերում են ամբողջ մի համակարգի, երկրի, հասարակությանը, իմ խորին համոզմամբ, այս իշխանությունների առկայության պարագայում զրկվելու է քաղաքացին իր պարզ, տարրական իրավունքներից, քաղաքական իրավունքներից սկսած ավարտված այլ իրավունքներով: Եվ ես համոզված եմ, որ այս համոզումը մեր հասարակության ճնշող մեծամասնության մոտ նույնպես ձևավորվելու է, որովհետև գիտեք, երբ իշխանությունն ունակ չէ լսելու, քննադատությունն առնվազն գոնե վերլուծելու, այլ անընդհատ փորձում է հարձակվել, անընդհատ փորձում է քաղաքացուն դիտարկել որպես մի երևույթ, որին անընդհատ պետք է ուղղորդել, տանել, տուգանել և այլն, այս դեպքում այս հասարակության պայմաններում այսպիսի իշխանությունն անելիք չունի:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում