Փոխարժեքներ
16 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.25 |
EUR | ⚊ | € 410.42 |
RUB | ⚊ | ₽ 3.9 |
GBP | ⚊ | £ 491.99 |
GEL | ⚊ | ₾ 142.19 |
Երկու օր է՝ ինչ ընդդիմությունը առաջ է քաշում հարցադրումներ, որոնց այդպես էլ չի տրվում բովանդակային պատասխաններ։ Այս մասին ԱԺ-ում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։
«Հարցնում ենք՝ ինչո՞ւ է գաղտնի պրոցես ընթացել Թուրքիայի հետ բանագնաց նշանակելու մասով։ Մենք Չավուշօղլուից ենք իմացել, որ Երևան-Ստամբուլ չարթերային թռիչքներ են իրականցվելու, որ ՀՀ-ի և Թուրքիայի բանագնացները առաջիկայում հանդիպելու են և այդ հանդիպումը կայացել է։ Երկու օր է փորձում ենք հասկանալ՝ ինչ են քննարկել, որովհետև հաղորդագրության մեջ ասվում է, որ դրական և կառուցողական մթնոլորտում է անցել այդ հանդիպումը, իսկ դրա դառը փորձը մենք ունենք՝ Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև դրական, կառուցողական մթնոլորտում անցած բանակցություններ»,-ասաց Խամոյանը։
Ընդդիմադիր պատգամավորը նշեց, որ թուրքական մամուլում հրապարակվել է ճանապարհային քարտեզ, ըստ որի՝ միչև հունվարի 20-ը աշխատանքային խմբեր են ստեղծվելու, որոնք զբաղվելու են ճանապարհային քարտեզի մշակմամբ, պրոցեսն ընթանալու է երեք փուլով և ավարտվելու է մայիսին։
«Մայիս-հունիսին նախատեսված է այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի բացումը, զրո արձագանք հայկական կողմից»,-ասաց Խամոյանը:
Հիշեցնենք, որ 2020թ․ դեկտեմբերի 27-ի ասուլիսում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ Հայաստանը Հայաստանն ու Թուրքիան հայտարարում են առանց նախապայմանների բանակցությունների մասին՝ այն դեպքում, երբ Հայաստանը կատարել է Թուրքիայի բոլոր նախապայմանները։
Մանրամասն՝ տեսանյութում։