Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիան երկուշաբթի երեկոյան հայտարարել է Եմենի մայրաքաղաք Սանայի ռմբակոծության մեկնարկի մասին՝ ի պատասխան շիա «Անսար Ալլահ» շարժման (հութիների)՝ ԱՄԷ-ի տարածքում հարվածների։
Հայտարարությունը, որը մեջբերում է ԱՄԷ-ում տեղակայված Sky News Arabia-ն, օդային հարվածներն անվանել է «սպառնալիքի պատասխան և ռազմական անհրաժեշտություն»: Նշվում է, որ պայթյունները ուղղված են «ահաբեկիչների առաջնորդներին»:
«Կոալիցիայի ռազմաօդային ուժերը շուրջօրյա գործողություններ են իրականացնում Սանայի երկնքում: Մենք կոչ ենք անում քաղաքացիներին՝ հեռու մնալ ռազմական ճամբարներից և հութիների հավաքատեղիներից՝ իրենց անվտանգության համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ենթադրվում է, որ F-15 կործանիչ-ռմբակոծիչներն արդեն ոչնչացրել են բալիստիկ հրթիռների երկու կայան, որոնք օգտագործվել են Էմիրություններին հարվածելու համար։
«Անսար Ալլահ»-ի կողմից վերահսկվող «Ալ Մասիրա» հեռուստաալիքը հայտնել է, որ, ըստ նախնական տեղեկությունների, հարձակման հետեւանքով չորս մարդ է զոհվել, հինգը՝ վիրավորվել։
Երկուշաբթի ավելի վաղ մի շարք պայթյուններ էին որոտացել ԱՄԷ-ի մայրաքաղաք Աբու Դաբիում, պատճառը, ըստ տեղի ոստիկանության, եղել է անօդաչու թռչող սարքի հարձակումը: Մասնավորապես՝ վառելիքի երեք բաք էր պայթել Ազգային նավթային ընկերության վառելիքի պահեստների մոտ, ևս մեկ պայթյուն առաջացրել էր փոքր հրդեհ Աբու Դաբիի օդանավակայանի շինհրապարակի տարածքում։ Արդյունքում՝ երեք մարդ զոհվել էր՝ մեկ պակիստանցի և երկու հնդիկ, ևս վեց մարդ վիրավորվել էր։
Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլահ» շիա շարժումը ավելի ուշ հաստատել է, որ ռմբակոծել է Աբու Դաբիի և Դուբայի օդանավակայանները անօդաչու թռչող սարքերի միջոցով: Հութիները նաև սպառնացել են նոր հարձակումներով ԱՄԷ ռազմավարական թիրախների վրա։
2014 թվականի օգոստոսից Եմենում շարունակվում է զինված բախումը արաբական կոալիցիայի ուժերի և հութիների միջև։