|
Փոխարժեքներ
16 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.67 |
| EUR | ⚊ | € 448.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9086 |
| GBP | ⚊ | £ 515.52 |
| GEL | ⚊ | ₾ 140.92 |
«Այսօրվանից Ռուսաստանը պաշտոնապես փոխում է ռուս-ուկրաինական սահմանները: Դա նշանակում է, որ ռուս-ուկրաինական (Արևմուտք) պատերազմը մտնում է նոր փուլ` ավելի դաժան ու վճռորոշ:
Եվրոպական երկրների համար մոտենում է ընտրություն կատարելու պահը. կամ Ուկրաինայի հետ են մինչև վերջ, կամ Ռուսաստանի հետ հարաբերություններ վերականգնելու ճանապարհներ են փնտրում և դուրս գալիս վտանգավոր խաղից:
ԱՄՆ-ի համար օրակարգային է դառնում հետևյալ հարցը. շարունակում է սրել հակամարտությունը` մինչև աշխարհին սպառնացող միջուկային պայթյուններ, թե՞ նախապատրաստում է ուկրաինական պարտիայի վերջնախաղը: Միջուկային զինանոցի կիրառման հավանականությունը թերագնահատել չի կարելի, հատկապես, որ Ռուսաստանին այլընտրանք չեն թողնում:
Մեր փոքրիկ ու վտանգված հայրենիքի ապագան հերթական անգամ կախված է կրկին փոփոխվող աշխարհակարգի դաժան սցենարներից: Այսօր, առավել քան երբևէ պետք է լինենք խելամիտ, հեռատես, կազմակերպված ու համախմբված: Այս դաժան, պրագմատիկ ու հաշվենկատ աշխարհում, մեզ հոգով ու մտքով կապիտուլյանտ, տեսակով թուլամորթ ու տգետ կառավարություն պետք չէ»։
Արտակ Զաքարյան
Պաշտպանության նախկին փոխնախարար