Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Իրավական ուղի» ՀԿ-ն ահազանգում է, որ ադրբեջանական գերությունից անմիջապես հետո կալանավորված առանձին զինծառայողների նկատմամբ կոպտորեն խախտվում է կալանքի վերանայման իրավունքը։
ՀԿ-ի տարածած հաղորդագրության մեջ նաեւ ասվում է. «Այդ խմբից մեր երկու վստահորդների՝ Սերժիկ Ամիրխանյանի և Ռոբերտ Նալբանդյանի անունից վերաքննիչ բողոքներ են ներկայացվել համապատասխանաբար դեկտեմբերի 14-ին և 15-ին, սակայն Նալբանդյանի մասով այս պահի դրությամբ նիստ առհասարակ նշանակված չէ, իսկ Ամիրխանյանի մասով (դատավոր՝ Լուսինե Հովհաննիսյան), թեև դատական նիստը նախապես նշանակված էր այսօր՝ հունվարի 5-ին, սակայն քիչ առաջ մեզ տեղեկացվեց, որ այն տեղափոխվում է հունվարի 7-ին։
Համեմատության համար նշենք, որ նույն խմբի զինծառայողների մասով նույն վերաքննիչ դատարանը դրսևորել է «պատշաճ արագություն» այն միակ դեպքում, երբ առաջին ատյանի դատարանը մերժել էր կալանքը, որի դեմ բողոք էր բերել քննչական մարմինը։ Ըստ հրապարակային տեղեկության՝ վերաքննիչ դատարանը քննիչի բողոքը քննել, բավարարել և կալանք էր կիրառել դեռևս դեկտեմբերի 27-ին։
Վերադաս դատարանի առջև կալանքը վիճարկելու իրավունքի այսչափ ուշացումը, զուգորդված տարբերակված մոտեցման հետ, լուրջ հարցականի տակ է դնում նշված անձանց նկատմամբ վերաքննիչ դատարանի՝ արդյունավետ պաշտպանության միջոց լինելը, վերաքննիչ դատավորների անկողմնակալությունը և իրավունքի երաշխավոր հանդես գալու ունակությունը»:
«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը անդրադառնալով ստեղծված իրավիճակին, ֆեյսբուքի իր էջում գրել է. « Քրեական վերաքննիչում ինչ-որ մարդիկ լրիվ ձեռ են առել»: