Փոխարժեքներ
31 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Ոստիկանության աղբյուրներից տեղեկացանք, որ ներքին զորքերում չորրորդ գումարտակ է ձեւավորվում, որը, ըստ նախնական ինֆորմացիայի, պետք է ծառայություն իրականացնի, այսպես կոչված՝ բլոկ-պոստերում: Դա սահմանային ծառայություն է լինելու՝ ապաշրջափակման գործընթացից հետո տրանսպորտային հանգույցներում տեղակայված նոր մաքսակետերում:
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ հաստիքացուցակը չի փոխվելու, նոր աշխատողներ չեն ներգրավելու, ներսում վերակազմակերպման արդյունքում են նոր գունդը համալրելու: Փաստորեն, ՊԵԿ մաքսավորներից բացի նաեւ ՆԶ հատուկ պատրաստվածության գնդի տղաներն են ներգրավվելու այդ աշխատանքներին, իսկ սա նշանակում է, որ իշխանությունն էլ է հասկանում, որ խաղաղության դարաշրջան ասվածը միֆ է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում