Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դեկտեմբերի 13-14-ը Թուրքիան և Հայաստանը պայմանաւորուել են կարգաւորել դիւանագիտական երկկողմ յարաբերութիւնները։
Այս նոր գործընթացով Հայաստանը, որը թէև ընդգծում է առանց նախապայմանների յարաբերութիւն հաստատել, սակայն անուղղակիօրէն ընդունում է թուրքական կողմի պայմանները։ Ակնյայտ է, որ Երևանը հրաժարւում է Ցեղասպանութեան ճանաչման գործընթացից և Արցախի հակամարտութիւնը համարում է լուծուած։ Այսպիսով, Հայաստանի կառավարութիւնը նպաստում է իր պետականութեան հիմքերի ոչնչացմանը։
Երկու երկրներն էլ յատուկ բանագնացներ են նշանակել յարաբերութիւնների «կարգաւորման» գործընթացը սկսելու համար։
Այս գործընթացը ուղղակի արդիւնք է 3+3 բանակցային նոր ձևաչափի, որը խաթարում է բոլոր դիւանագիտական դրոյթները, որոնք երաշխաւորուած են ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանաւորութեան ներքոյ։
Թուրքիայի յատուկ պատուիրակ-բանակցողն է՝ Սերդար Քըլըչը, որը նախկինում եղել է ԱՄՆ-ում դեսպան, ցեղասպանութիւնը ժխտող անձ է և «Գորշ գայլեր» ահաբեկչական կազմակերպութեան աջակից: Նման քաղաքական գործիչը չի կարող Հայաստանի հետ յարաբերութիւնների «կարգաւորման» քննարկումներ վարել։Նկատի ունենալով, որ նէօ-կայսերական ռեժիմները սպառնում են Հայաստանի տարածքային ամբողջականութեանը,
ՀՅԴ «Արմէն Գարօ» ուսանողական Միութիւնը.
– Ընդգծում է Նոյեմբերի 9-ի համաձայնագրի անօրինականութիւնը և դրա թելադրած հետագայ մերձեցումը Թուրքիայի հետ, որը չի կարող հիմք դառնալ Հարաւային Կովկասում կայուն և տեւական խաղաղութեան հաստատման համար.
– Պահանջում է վերականգնել ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային ձևաչափը՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի համանախագահութեան գլխաւորությամբ և ընդգծել Արցախի բնիկ ժողովրդի ինքնորոշման իրաւունքի գերակայութիւնը.
– Յիշեցնում է Հայաստանի ղեկավարութեանը, բոլոր երկկողմ և բազմակողմ բանակցութիւններում, առաջնահերթութիւն տալ Արցախի Հանրապետութեան անվտանգութեանն ու կարգավիճակի հարցին.
– Կոչ է անում Հայաստանի ղեկավարութեանը պաշտպանել Հայաստանի Հանրապետութեան տարածքային ամբողջականութիւնը, ներառեալ Հայկական պետութեան ողնաշարը համարուող՝ Սիւնիքի մարզը։
– Պահանջում է Փաշինեանի վարչակազմի հրաժարականը, որը պատասխանատու է պետութեան կենսական շահերին հակասող քաղաքականութեան վարելու համար՝ ներառեալ, այսպէս կոչուած, «Զանգեզուրի միջանցքի» բացումը, որն ընդլայնում է նէօ-օսմանեան նկրտումները և ոտնահարում է միջազգայնօրէն ճանաչուած Հայաստանի ինքնիշխան տարածքը։
ՀՅԴ «Արմեն Գարօ» ուսանողական Միութիւն
Գանատա
horizonweekly.ca