|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Էրդողանական Թուրքիայի մի շարք քաղաքներում տեղի են ունեցել վայրենի հարձակումներ սիրիացի փախստականների բնակության վայրերի վրա՝ այս երկրից վերջիններիս հեռացման պահանջով: Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Սիրիական պատերազմը և դրա հետևանք միլիոնավոր փախստականները հետևանքն են նաև էրդողանական վարչախմբի կողմից հարևան Սիրիայի հանդեպ վարված ուխտադրուժ և գիշատիչ քաղաքականության, իսկ հիմա, տուրք տալով օսմանյան շրջանից եկող տխրահռչակ ավանդույթներին, ջարդարարները Թուրքիայի տարբեր քաղաքներում հարձակվում են սիրիացի փախստականների բնակության վայրերի վրա։
Սա «լուսավոր» 21-րդ դարի էրդողանական Թուրքիայի իրական դեմքն է, իսկ հիմա պատկերացրեք, թե ինչ է կատարվել հայերի, եզդիների, ասորիների և հույների հանդեպ 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին նույն այս երկրում»,-գրել է նա։