Փոխարժեքներ
16 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.25 |
EUR | ⚊ | € 410.42 |
RUB | ⚊ | ₽ 3.9 |
GBP | ⚊ | £ 491.99 |
GEL | ⚊ | ₾ 142.19 |
Ես համաձայն չեմ այս տեսակետի հետ, որովհետեւ մենք միջանցքային տրամաբանության որեւէ հարց չենք քննարկել, քննարկում ու քննարկելու։ Այս մասին առցանց ասուլիսում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր ուժերի հնչեցրած այն տեսակետին, որ Հայաստանը, բանակցությունների մեջ մտնելով Թուրքիայի հետ, արդեն իսկ ընդունել է թուրքական կողմի նախապայմանները, որոնցից է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի տրամադրումը։
«Մեզ համար կարեւոր է տարանցիկ ուղիներ ստեղծելու, կառուցելու օրակարգը։ Թուրքիայի հետ հարաբերություններում եթե պարզվի, որ հնարավոր կոմունիկացիաներն ավելի ընդարձակ տարածաշրջանային նշանակություն կարող են ունենալ, դա մեր օրակարգի կարեւորագույն հարցերից մեկն է, օրինակ՝ հայ-թուրքական սահմանի եւ երկաթուղու բացումը։ Խոսք է գնում օդային հաղորդակցության վերաբացման մասին, ինչը ողջունում ենք, հույս ունենք՝ իրականում փոխադարձ թռիչքները կսկսվեն։ Մեր ակնկալիքը հարաբերությունների կարգավորումն է, բայց պետք է հասկանանք, որ գործ ունենք շատ բարդ խնդրի հետ, որն ունի բազմաթիվ նրբություններ, եւ Հայաստանում կա շատ էմոցիոնալ վերաբերմունք այս հարցում։ Ուրախությամբ արձանագրեցի, որ նախորդ ասուլիսի եզրափակիչ մասում հայ-թուրքական հարաբերությունների ընկալումների մասին ասվածը բովանդակային քննարկման առարկա էր դարձել հանրության շրջանում, փորձ էր արվել խնդիրն իր էությամբ հասկանալ։ Մենք չհիմնավորված լավատեսություն չենք արտահայտում, որովհետեւ դրա հիմքը չկա, բայց կողմերը խոսելու, լավատեսության հիմք ստեղծելու փորձ են անում»,- ասաց Փաշինյանը։
Փաշինյանը նշեց, որ Ցեղասպանության ճանաչումը երբեք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման, սահմանների բացման նախապայման չի եղել։
«Մեր իշխանությունները միշտ կրկնել են այն տեսակետը, որը ձևակերպված է եղել 1990-ականներին։ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերություններ կարգավորել առանց նախապայմանների։ Մենք չենք ասում՝ կճանաչեք Ցեղասպանությունը, հարաբերությունները կարգավորվեն, չեք ճանաչի՝ չեն կարգավորվի»։
Փաշինյանը նշեց, որ այդպիսի պահանջ երբեք չի եղել։