Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Իրանը Վիեննայում կայացած` Միջուկային համապարփակ համաձայնագրի համատեղ հանձնաժողովի արտահերթ նիստը «կառուցողական» է որակել: Այս մասին հայտարարել է նիստի համանախագահ, քաղաքական հարցերով Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Սեյեյդ Աբաս Արաղչին. հաղորդում է ԻՌՆԱ-ն:
«Նիստն ընթացավ կառուցողական մթնոլորտում: Բազմաթիվ խնդիրներ արծարծվեցին: Ես չեմ կարող ասել, որ մենք լուծել ենք բոլոր հարցերը, բայց կարող եմ նշել, որ նիստի մասնակիցները վճռական են տրամադրված Միջուկային գործարքը փրկելու հարցում»,- նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Արաղչին:
Իրանի ԱԳ նախարարի տեղակալը շեշտել է, որ Թեհրանը կշարունակի կրճատել համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները, քանի դեռ չեն բավարարվել Իրանի պահանջները:
Արաղչին նաեւ հայտնել է, որ ԱԳ նախարարների մակարդակով հանդիպումը կարող է տեղի ունենալ առաջիկայում։ «Մենք քննարկել ենք նախարարների մակարդակով հանդիպում գումարելու հնարավորությունը, որը կարող է տեղի ունենալ առաջիկայում եւ պսակվել հաջողությամբ։ Հստակ օրը դեռ հայտնի չէ»,-ասել է նա։
Նիստի քննարկումներին եւ արդյունքներին է անդրադարձել նաեւ Չինաստանի պատվիրակության ղեկավարը: Ըստ նրա՝ եվրոպական կողմն Իրանին կոչ է արել կատարել Միջուկային գործարքի դրույթները: Իր հերթին, Թեհրանն ընդգծել է, որ Եվրոպան պետք է կատարի գործարքի` իրեն վերաբերող դրույթները: Բացի այդ` նիստի մասնակիցները դժգոհություն են հայտնել Վաշինգտոնի կողմից Թեհրանի նկատմամբ միակողմանի կարգով նոր պատժամիջոցներ սահմանելու որոշման կապակցությամբ՝ դրանք համարելով անընդունելի: