կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-25 11:24
Քաղաքական

Հայաստանի և Ադրբեջանի մշակութային ու հանրային գործիչները հանդիպել են Մոսկվայում՝ «թուլացնելու երկու ժողովուրդների միջև լարվածությունը»

Հայաստանի և Ադրբեջանի մշակութային ու հանրային գործիչները հանդիպել են Մոսկվայում՝ «թուլացնելու երկու ժողովուրդների միջև լարվածությունը»

Հայաստանի և Ադրբեջանի մշակութային գործիչները հանդիպել են Մոսկվայում։ Հանդիպման մասին հայտնի է դարձել ուրբաթ կեսօրին, այն կազմակերպվել է միջազգային մշակութային համագործակցության հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյի միջնորդությամբ։

Հայկական կողմից մասնակցել են Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը, Ստանիսլավսկու անվան թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը, ռեժիսոր Հարություն Խաչատրյանը և Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը։ 

44-օրյա պատերազմից հետո սա առաջին հանդիպումն է այս ձևաչափով։

«Հանդիպման մասնակիցները քննարկել են երկու ժողովուրդների հարաբերություններում լարվածությունը թուլացնելու միջոցները, պայմանավորվել են շարունակել նման շփումները 2022 թվականի սկզբին», - նշել է ռուսական կողմը։

Թեև հայկական որոշ ԶԼՄ-ներ նշում են հանդիպման ընթացքում մարդասիրական (ռազմագերիների հարցը) և մշակութային խնդիրների բարձրացման մասին, այնուհանդերձ, ո'չ հյուրընկալող Ռուսաստանի ԶԼՄ-ները, ո'չ էլ ադրբեջանականները նման տեղեկություններ չեն հաղորդում։