|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «Գրանդ Քենդի» ընկերությունում վերջին ամիսներին կրճատումներ են ընթանում: Ըստ այդ լուրերի՝ ընկերության տնօրինությունը աշխատանքից ազատել է հրուշակեղենի բազմաթիվ առաքիչների եւ վարորդների: Հիմնականում թողնում են միայն այն առաքիչներին, որոնք միաժամանակ կարող են նաեւ ավտոմեքենա վարել:
Աշխատակիցները բողոքում են նաեւ աշխատավարձերի կրճատման դեմ: Ըստ լուրերի՝ նախկինում 100 հազար դրամ աշխատավարձ ստացողը ներկայումս վարձատրվում է 70 հազար դրամով: Մյուս կողմից կրկին սկսել են լուրեր շրջանառվել այն մասին, որ ինչ-որ մարդիկ փորձում են ընկերությունը «խլել» սեփականատերերից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: