կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-05 15:54
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Օգնում ենք ստանալ բոլոր փաստական հիմքերը, որոնք անհրաժեշտ են դատերն առաջ տանելու համար․ Արցախի ՄԻՊ

Արցախում նստած շատ դժվար է շոշափել արտասահմանում գտնվողների տրամադրությունները, այդ պատճառով շատ լավ կլիներ, որ հետադարձ կապ ունենայինք օնլայն քննարկումների կամ ուղղակի հաղորդակցության տեսքով՝ ըստ Yerkir.am-ի ասաց Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, որը Ստեփանակերտում մասնակցում է ՀՅԴ Հայ դատի գրասենյակների և հանձնախմբերի խորհրդաժողովին:

«Քանի որ մենք գտնվում ենք հենց տեղում և ունենք այդ կարողությունը, մեր կողմից հավաքագրվում են կոնկրետ հայցի հետ կապված բոլոր ապացույցները, հավաքագրվում է այն ամենը, ինչ անհրաժեշտ է դատարաններ ներկայացնելու համար։ Գերությունից վերադարձած, խոշտանգումների ենթարկված՝ մենք գտնում ենք մարդիկ, ում հայցը պետք է ներակայացվի և օգնում ենք ստանալու բոլոր այն փաստական հիմքերը, որոնք անհրաժեշտ են մեր հայրենակիցներին այդ դատերը առաջ տանելու համար»,-ասաց Արցախի ՄԻՊ-ը։

Առանձին հայցեր ներկայացնելու և դատարան դիմելու իրավասություն իրենք չունեն։

Նշենք, որ ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների անդամները Երևանում, Գորիսում և Ստեփանակերտում մասնակցում են 5-օրյա խորհրդաժողովի։ Հայ դատն աշխարհով մեկ առաջ տանող գործիչները խորհրդաժողովի 3 հանգրվաններում խիստ հագեցած օրակարգով զեկույցներով հանդես եկան, ներկայացրին ստեղծված մարտահրավերներին դիմակայելու իրենց առաջարկները, հանդիպեցին պետական առանցքային պաշտոնյաների հետ՝ առաջին ձեռքից տեղեկանալու խնդիրներին և հստակեցնելու իրենց անելիքը։

Աննա Բալյան

Մանրամասն՝ տեսանյութում․