կարևոր
322 դիտում, 2 ժամ առաջ - 2025-10-03 19:14
Իրավական

Բոլորս տեսել ենք մեղադրող կողմի, փաստական առումով, ոտաբոբիկությունը․ Միքայել Սրբազանի դատավճիռը ցավ է ու ամոթ․Մելոյան

Բոլորս տեսել ենք մեղադրող կողմի, փաստական առումով, ոտաբոբիկությունը․ Միքայել Սրբազանի դատավճիռը ցավ է ու ամոթ․Մելոյան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Արմինե Մելիքսեթյանի գլխավորությամբ հրապարակեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի գործով վերջնական դատավճիռը, պատժատեսակն ու չափը։

Միքայել Աջապահյանը մեղավոր ճանաչվեց Քրեական օրենսգրքի 442-րդ հոդվածի 2-րդ մասով և որպես պատիժ նշանակվեց ազատազրկում 2 տարի ժամկետով։

Նշենք, որ Միքայել Սրբազանի գործով լրացուցիչ դատալսման ժամանակ հանրային մեղադրողը 2,6 ժամկետով ազատազրկում էր պահանջել՝ հաշվանցելով փաստացի կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածը։