կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-11-26 18:04
Քաղաքական

Ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում լուրջ միջադեպեր չեն եղել. Իլհամ Ալիև

Մենք ստրատեգիական գործընկերներ ենք, և դրանք ուղղակի խոսքեր չեն, մեր երկրների միջև գնալով ավելի մեծանում են առևտրաշրջանառության ծավալները: Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Սոչիում կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Անդրադառնալով Ղարաբաղում իրավիճակին՝ Ալիևն ասել է, որ «Ղարաբաղում՝ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում», լուրջ միջադեպեր չեն արձանագրվել։

«Տարվա ընթացքում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում լուրջ միջադեպեր չեն եղել։ Ռազմական բախումներ, լուրջ իրադարձություններ չեն եղել։ Եղել են պատահական միջադեպեր, որոնք համակարգային ճգնաժամ չեն», - ասել է նա։

Ալիևի խոսքով՝ «ռազմական բախումներ են եղել Ադրբեջանի և Հայաստանի սահմանին, բայց դա ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտին չէ»։

«Բայց այս ամենը մեզ ստիպում է հանգամանալից դիտարկել, խոսել, այդ թվում՝ եռակողմ ձևաչափով, թե ինչպես կարելի է վերահսկել ռիսկերը, նվազագույնի հասցնել դրանք։ Բարձր ենք գնահատում Ձեր, ՌԴ կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչների, ինչպես նաև, իհարկե, ռուս խաղաղապահների դերը»,- ասել է Ադրբեջանի նախագահը։