|
Փոխարժեքներ
15 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.43 |
| EUR | ⚊ | € 404.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.302 |
| GBP | ⚊ | £ 479.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.01 |
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն մտադիր է հասնել նրան, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը որոշում կայացնի երկրում արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին Քըլըչդարօղլուն խոսել է խորհրդարանում՝ անդրադառնալով երկրում տնտեսական իրավիճակի վատթարացմանը:
Քաղաքական գործիչը հայտարարել է, որ պատրաստ է անել ամեն բան՝ ստիպելու Էրդողանին գնալ ընտրությունների: «Արտահերթ ընտրությունների պահանջը ողջ ժողովրդի պահանջն է»,- հայտարարել է նա: