Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նիկոլ Փաշինյանի համար արցախյան պատերազմի մեղքերն ու արյունն իր վրայից մաքրելու նպատակը դարձել է գերակա և այդ նպատակի առջև նա կանգ չի առնում՝ շարունակելով ստեր տարածել, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Այդ նպատակի առջև նրանք կանգ չեն առնում, խոսում են ամեն սուտ, որ այդ պահին իրենց մտքին գալիս է, կամ մարդկանց դնում են էշի տեղ։ Այդպիսի ստերից էր նաև թեզը, թե իբր Հայաստանի Հանրապետությունը, հեռավոր 1991 թվականին վավերացնելով ԱՊՀ ստեղծման մասին համաձայնագիրը, ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»,– ասել է նա՝ նշելով, որ այս թեզը, որին օրերս իր հարցազրույցում անդրադարձել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը, քանիցս քննադատության է արժանացել, քանզի այն սուտ է։
Արմեն Աշոտյանը նաև նշել է, թե Արարատ Միրզոյանի ձևակերպումը, թե Հայաստանն ու Ադրբեջանը 1991-ին դեկտեմբերի 8-ին համատեղ ստորագրել են ԱՊՀ ստեղծելու մասին համաձայնագիրը, սխալ է։
«Սա չգիտեմ տգիտություն է տոտալ, թե դիտավորություն, երբ մեզ փորձում են մոլորեցնել, որովհետև սույն համաձայնագիրը, որի մասին խոսում է Արարատ Միրզոյանը, իրականում ստորագրվել է 1991-ի դեկտեմբերի 8-ին ․․. Բելառուսը, Ուկրաինան և Ռուսաստանը, այսինքն՝ Հայաստանն ու Ադրբեջանը չէին կարող դեկտեմբերի 8-ին ստորագրել այս համաձայնագիրը»,– ասել է նա՝ ավելացնելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը միացել են ԱՊՀ–ին ավելի ուշ՝ ստորագրելով Ալմաաթիի հռչակագիրը։