Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Միացյալ Նահանգներում գործող Ամերիկայի ադրբեջանցիների ցանց կազմակերպությունը (USAN) խնդրանքով դիմել է Սենատին Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու համար։
ԱՄՆ–ի օրենսդիրներին ուղղված ադրբեջանցիների կոչում նշվում է, թե «Սենատը պետք է ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և կոչ անի կարգավորել հակամարտությունը խաղաղ ճանապարհով միջազգայնորեն ճանաչված Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում»։
Ադրբեջանական պարբերականը նշում է, որ Վրաստանի և Մոլդովայի հակամարտությունների դեպքում միջազգային հանրությունը հիմնվում է միջազգային իրավունքի ընդամենը մեկ՝ տարածքային ամբողջականության սկզբունքի վրա։
«Իսկ երբ խոսքը գնում է Ադրբեջանի մասին, արևմտյան աշխարհն անմիջապես հիշեցնում է ազգերի ինքնորոշման իրավունքի մասին։ Այդ դեպքում բոլորովին անհասկանալի է, թե ինչո՞ւ են մերժում աբխազներին, օսեթներին և Մերձդնեստրի բնակիչներին, սակայն ճանաչում են Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքը։ Իսկ հայերը՝ որպես ազգ, վաղուց ինքնորոշվել են Հայաստանի Հանարապետության տարածքում, որի հողերի նկատմամբ հարևաններից ոչ ոք հավակնություններ չունի, չնայած դրա համար կան պատմական հիմքեր»։