|
Փոխարժեքներ
27 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Հայաստանում նոյեմբերի 14-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 882 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 328 963-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 40 քաղաքացի, մահացածների թիվը 7016 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 6 դեպք: Նոյեմբերի 14-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1377 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 46 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 8393-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 1668 է, ընդհանուր առողջացածներինը՝ 293760, փաստացի բուժվողներինը՝ 26810 (մեկ օրում նվազել է 832-ով): Մեկ օրում արվել է 9202 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 246 603 թեստ: