կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-07-22 10:18
Հասարակություն

Կապանում 8-ամյա աղջիկ է վրաերթի ենթարկվել. նա տեղում մահացել է

Կապանում 8-ամյա աղջիկ է վրաերթի ենթարկվել. նա տեղում մահացել է

Հուլիսի 21-ին, ժամը 22:09-ին ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Գես թաղամասի թիվ 24 շենքի մոտակայքում տեղի է ունեցել վրաերթ. անհրաժեշտ է օգնություն: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ կայքից:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ն. Օ.-ը «Lexus GX470» մակնիշի 55 CC 550 պետհամարանիշով ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 2009 թ. ծնված Ա. Գ.-ին, ով տեղում մահացել է: Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մահացածը Ա. Մանուկյան փողոցի բնակիչ Օքսաննա Գրիգորյանն է:

Փրկարարները սահմանազատել են տարածքը:

Բացատրական աշխատանքների արդյունքում վարորդը մեղայականով ներկայացել է Կապանի ոստիկանություն: