|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Պատերազմը գոնե ժամանակավոր պետք է կանգնեցնել՝ հասկանալ, թե ի՞նչ է կատարվում թեժ հատվածներում։ Այսա մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի Հանրապետության նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը։
«Պատերազմը գոնե ժամանակավոր պետք է կանգնեցնել՝ հասկանալ, թե ի՞նչ է կատարվում թեժ հատվածներում։
Արդյո՞ք կողմերը վիրավորներ ունեն, արդյո՞ք կորուստներ կան մարտադաշտում և այլն։
Կարծում եմ, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն այստեղ հսկայական անելիք ունի և պետք է նախաձեռնողականություն դրսևորի։
Ի դեպ, սա պետք է օրակարգային լինի նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համար»,- գրել է նա։