|
Փոխարժեքներ
28 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.07 |
| EUR | ⚊ | € 441.47 |
| RUB | ⚊ | ₽ 4.855 |
| GBP | ⚊ | £ 503.97 |
| GEL | ⚊ | ₾ 141.14 |
ԱՄՆ վերաքննիչ դատարանը կասեցրել է Նախագահ Բայդենի հրամանագիրը, ըստ որի բոլոր 100-ից ավել աշխատակից ունեցող ընկերությունները պարտավոր են ապահովել աշխատակիցների 100% պատվաստումը: Մի շարք ըներություններ, անհատներ, կրոնական կազմակերպություններ ու նույնիսկ նահանգներ բողոքարկել էին Բայդենի հրամանագիրը՝ գտնելով այն հակասահմանադրական: Նրանք նախագահին մեղադրել են լիազորությունները գերազանցելու մեջ. հայտնում է BBC-ն:
Հինգշաբթի Բայդենը հայտարարել էր, որ խոշոր ընկերությունների աշխատակիցները պետք է ամբողջությամբ պատվաստվեն մինչև հունվարի 4-ը՝ պատվաստումն անվանելով «այս համաճարակից դուրս գալու միակ լավագույն ուղին»: Սակայն ընդդիմախոսներն ասում են, որ սահմանադրական չէ, որ նախագահն այսքան համընդհանուր համազգային կանոն պարտադրի: Լուիզիանայի գլխավոր դատախազ Ջեֆ Լենդրին թվիթերում գրել է, որ դատարանի որոշումը «խոշոր հաղթանակ է աշխատատեղեր ստեղծողների և նրանց աշխատակիցների ազատության համար»:
Տեխասի հանրապետական նահանգապետ Գրեգ Էբոթը, որը դեմ է եղել պատվաստանյութերի և դիմակների վերաբերյալ կառավարության պարտադրանքին, ևս ողջունել է դատարանի որոշումը:
«Մենք դատարանում կվերացնենք Բայդենի կողմից լիազորությունների հակասահմանադրական չարաշահումը», - ասաց նա: