կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-11-05 10:34
Հասարակություն

«Յունիբանկ»-ը՝ «Երաժշտության և գինու» տոնակատարության գործընկեր

«Յունիբանկ»-ը՝ «Երաժշտության և գինու» տոնակատարության գործընկեր

Նոյեմբերի 7-ին Հայաստանում երրորդ անգամ Voskeni Wines գինեգործարանում կկայանա «Երաժշտության և գինու» ամենամյա տոնակատարությունը: Այս անգամ միջոցառումը նվիրված է երկու մեծագույն կոմպոզիտորների՝  Ալ. Սպենդիարյանի՝ 150, և Առնո Բաբաջանյանի՝ 100-ամյակներին:

Միջոցառման գործընկերն է «Յունիբանկ» ԲԲԸ-ն:

«Այս տոնակատարությունն արդեն դառնում է ազգային գեղեցիկ ավանդույթներից մեկը: Այն մարմնավորում է արժեքներ, որոնցով փառաբանվում է Հայաստանը՝ առատաձեռնություն, հյուրընկալություն, հարգանք խաղողագործության և գինեգործության բազմադարյա պատմության և մշակույթի հանդեպ, որի ակունքներն ունեն վեցհազարամյա վաղեմություն, և ազգային խոհանոցի ավանդույթների հանդեպ հոգածություն: Մենք ուրախ ենք մեր լուման ունենալ նմանատիպ կարևոր միջոցառման անցկացմանը, որի նպատակն է էթնիկական մշակույթի հանրայնացումը»,- ասաց Յունիբանկի Խորհրդի անդամ Արտեմ Կոնստանդյանը:

«Յունիբանկը երկար տարիներ որպես գործընկեր է հանդես եկել բազմազան մշակութային նախագծերի, և մենք հերթական անգամ հաճույքով աջակցում ենք ստեղծագործական հիանալի գաղափարի իրականացմանը: Որակյալ գինու և կենդանի երաժշտության բոլոր սիրահարներին սպասում է Voskeni Wines-ը՝ Երգի ու գինու տոնակատարությանը»,- նշեց Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը:

No description available.

Միջոցառման մասնակիցներին շատ հետաքրքրություններ են սպասվում: Ցանկացողները կհրավիրվեն շրջայցի Voskeni Wines գինեգործարանում: Համտեսի գոտում հյուրերը կարող են փորձել գինիներ հայկական տեղական խաղողի տեսակներից, տնական պանիրի տեսակներ և գյուղատնտեսական այլ ապրանքներ։ Գինով նկարելու վարպետության դասը թույլ կտա բացահայտել ստեղծագործական ունակությունները, իսկ Արարատ լեռան ֆոնին արված լուսանկարները անտարբեր չեն թողնի ոչ ոքի։

Երաժշտական ծրագիրը ներառում է անմահ դասականներ, մոդայիկ ջազ և դիջեյի  նվագակցություն։ Ալեքսանդր Սպենդիարյանի դասական գործերը կհնչեն Ա.Խաչատրյան տրիոյի կողմից՝ Արմինե Գրիգորյան (դաշնամուր), Կարեն Շահգալդյան (ջութակ) և Արտյոմ Իոանիսյան (թավջութակ): Իսկ Մադաթ Ավանեսովի ջազային տրիոն հանդիսատեսին կուրախացնի Առնո Բաբաջանյանի երգերի և մեղեդիների թեմաներով ջազային ինքնատիպ իմպրովիզացիաներով։

Միջոցառման ծրագրում նախատեսված է տոնական ճաշ, որտեղ հյուրերին կհյուրասիրեն հայկական ավանդական ուտեստներ, որ իդեալական համակցվում են Ոսկենի գինիների հետ։ Միջոցառումն ընտանեկան է. հյուրերը կարող են իրենց հետ բերել երեխաներին, որոնց խաղերով կզբաղեցնի պրոֆեսիոնալ անիմատորը: