|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Գերմանիայի կառավարությունը չի բացառում, որ ռուս քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնուն թունավորել են: Այժմ Նավալնին գտնվում է Բեռլինի «Շարիտե» կլինիկայում:
Այդ վարկածը «հավանական» է անվանել Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Շտեֆֆեն Զայբերտը:
«Ցավոք, Ռուսաստանի նորագույն պատմության մեջ նման մի քանի կասկածելի դեպքեր են եղել»,-նրա խոսքը մեջբերում է DW-ը:
Նա նշել է, որ Նավալնուն Օմսկից Գերմանիա տեղափոխել են մասնավոր անձինք:
Ալեքսեյ Նավալնու վիճակը վատացել էր Տոմսկից Մոսկվա թռիչքի ժամանակ: Օդանավը հարկադիր վայրէջք էր կատարել Օմսկում: Նա հոսպիտալացվել է անգիտակից վիճակում: Նավալնու մամուլի քարտուղար Կիրա Յարմիշի խոսքով՝ քաղաքական գործչին թունավորել են, հավանաբար, օդանավակայանի սրճարանում թեյի հետ խառնված թույնով:
Կոմայի մեջ գտնվող ընդդիմադիր գործչին Բեռլին են տեղափոխել օգոստոսի 22-ին: